Քաղաքական

04.05.2024 08:36


Ծովակալ Ավինյանի արկածները․ 2,5 միլիոն դոլար 2023թ. մսխվել է Երևանի ջրահեռացման վրա․ Երևանի փողոցներում ջրհեղեղ էր (տեսանյութ)

Ծովակալ Ավինյանի արկածները․ 2,5 միլիոն դոլար 2023թ. մսխվել է Երևանի ջրահեռացման վրա․ Երևանի փողոցներում ջրհեղեղ էր (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի «Հովիկ Աղազարյան» նավատորմը քիչ առաջ դուրս է եկել նավարկության։ Ծովակալ Ավինյանի տրամադրության տակ են նաեւ «Գագիկ Մելքոնյան» ավիակիրն ու «Հակոբ Ասլանյան» սուզանավը։ Տավուշ ուղեւորվող կարմիր բերետավորներն Առինջում ապահով դուրս են եկել ափ՝ «Անդրանիկ Քոչարյան» առագաստանավով ճանապարհը շարունակելու համար։

Արծրուն Հովհաննիսյան

***

Հեղեղումներից խափանվել էին Սայաթ-Նովա - Աբովյան, Գայի պողոտա - Դ. Մալյան խաչմերուկների լուսացույցերը։ Սայաթ-Նովայի վրա արդեն վթար կա։

ՔՊԿ-ական քաղաքապետն ու ավագանիները ձեեեեն չեն հանում, ուղղակի գոյություն չունեն։

Ոնց Երեւանն ա քաոսի վերածվել, նույն կերպ էլ երկիրը։ Փաթեթով ա պետք ռադ անել սրանց։

***

2,5 միլիոն դոլար 2023թ. մսխվել է Երեւանի ջրահեռացման վրա։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը