Լրահոս

21.04.2024 23:07


Երևանի «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդը նետվել է ընթացող գնացքի տակ (տեսանյութ)

Երևանի «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդը նետվել է ընթացող գնացքի տակ (տեսանյութ)

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք․

«Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»։

Այժմ Մետրոպոլիտենում երթևեկությունը վերականգնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը