Քաղաքական

29.03.2024 08:33


Թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ

Թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ

«Հետք»-ը գրում է. Բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անշարժ և շարժական գույքից, դրամական միջոցներից և եկամուտներից բացի պարտավոր են հայտարարագրել նաև այն թանկարժեք գույքը, որի արժեքը գերազանցում է 4 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Թանկարժեք գույքը կարող է տարբեր լինել՝ ոսկյա զարդերից մինչև ժամացույցներ, արվեստի գործերից՝ մինչև խոհանոցային կահույք։

«Հետքն» ուսումնասիրել է այն բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ համատեղ բնակվող անձնանց հայտարարգրերը, որոնք թանկարժեք գույք են հայտարարագրել։ Այս հրապարակմամբ կանդրադառնանք այն պաշտոնյաներին, որոնք 4 միլիոն դրամը գերազանցող ժամացույցներ են հայտարարագրել։ Հոդվածում ժամացույցների արժեքները նշված են՝ ըստ պաշտոնյաների հայտարարագրերում լրացված արժույթի։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրը ուսումնասիրելու արդյունքում գտել ենք 22 հայտարարագիր, որոնցում 25 ժամացույցներ են նշված։ Նշված 22 հայտարարագրերից 17-ը բարձրաստիճան պաշտոնյաներինն է, 5-ը՝ համատեղ բնակվող անձանցը։ Հայտարարագրված թանկարժեք ժամացույցներից 14-ը նվեր է, 9-ը՝ գնում, իսկ 2-ը՝ ժառանգություն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը