Լրահոս

25.04.2024 20:35


Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին

Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում Բագրևանդի 102 հասցեում գործող «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Կիրակոսյանի վարած «Hyundai» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Արամ Քոչարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել օբյեկտներից մեկի պատին:

Այս խորագրի վերջին նյութերը