Հարցազրույց

26.03.2024 09:55


Ադրբեջանն, Ուկրաինային ռազմական մատակարարումներ ապահովելով, իրեն դասում է Կրոկուսի ահաբեկչության պատասխանատուների թվում. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ)

Ադրբեջանն, Ուկրաինային ռազմական մատակարարումներ ապահովելով, իրեն դասում է Կրոկուսի ահաբեկչության պատասխանատուների թվում. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ)

Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է այն լուրերը, թե Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինային։

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը շատ վտանգավոր խաղ է խաղում և այժմ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար։

«Ադրբեջանը, Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին, ընկնելով այդ ռազմական մատակարարումների մեջ, իրեն դնում է այդ իրադարձությունների պատասխանատուների շարքում։ Եվ սա շատ վտանգավոր իրավիճակ է Ադրբեջանի իշխանությունների համար, քանի որ ռուս հասարակությունը դա չի ների։

Այն միտքը, որ Ադրբեջանը գործընկեր և բարեկամ է, իմ կարծիքով, սխալ է։ Այս ռազմական մատակարարումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը շատ վտանգավոր է։ Ադրբեջանի ղեկավարությունը շատ վտանգավոր խաղ է խաղում և այժմ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար»,-ասել է Կոլտաշովը։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինային։ Ռուսաստանը, ի պատասխան սրան, կարող է դատապարտել այդ ամենը և Ադրբեջանից պահանջել դադարեցնել նման հարաբերությունները Կիևի ռեժիմի հետ։ Դա կարող է արվել ստանդարտ դիվանագիտական խողովակներով, ոչ վերջնագրային ձևով, որովհետև հիմա Մոսկվան շահագրգռված չէ, որ վերջնագրից անցնի ինչ-որ կոշտ պատասխանի։ Բաքվում դա նախապես գիտեն, այդ իսկ պատճառով նրանք լկտիաբար շատ զենք են մատակարարում և այն ամենը, ինչ իրենցից պատվիրում են Թուրքիայի տարածքով Ուկրաինայի տարածք, ընդ որում ՝ մատակարարում են բավական վաղուց։

Մոսկվան դա գիտի, բայց Ադրբեջանի վրա ազդեցություն գործելը շատ դժվար է։ Դժվար է, քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակից չէ։ Արդյունքում մնում է ընդգծել փաստն ու տեղեկատվական արշավ իրականացնել։

Ավելին, Ռուսաստանը ստիպված է զգուշանալ Անդրկովկասում իրավիճակի սրումից, նոր ճգնաժամից, որի մեջ Անգլիան և ԱՄՆ-ը Ֆրանսիայի հետ միասին կցանկանային ինչ-որ կերպ ներքաշել Ռուսաստանին։ Ուստի այստեղ ռուսական դիվանագիտության համար մանևրելու շատ քիչ տեղ կա»,-ասել է Կոլտաշովը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանին պետք է պատասխանել առևտրային սահմանափակումներ մտցնելով։

«Ադրբեջանն իրեն լկտի է պահում, և դա հիմնված է այն բանի վրա, որ պետք չէ վախենալ Ռուսաստանից։ Եվ Մոսկվայում դժվար է ինչ-որ բան անել այս հարցում, քանի որ աշխատանքը պետք է ավարտվի Ուկրաինայի տարածքում ։ Եվ այս իրավիճակում Ռուսաստանը չի կարող օգտագործել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները, քանի որ դրանք սահմանափակ են։ Բայց Ադրբեջանի դեպքում կարելի է առևտրային միջոցներ ձեռնարկել։

Եվ հաշվի առնելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որն, ըստ էության, իրականացվել է ուկրաինացի ահաբեկիչների կողմից, գոնե ինչ-որ պատասխան է ակնկալվում։ Եթե չի կարելի քաղաքական կամ ռազմաքաղաքական առումով շատ կոշտ պատասխանել, ապա անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից գնումների, Ադրբեջանի տարածքով տարանցման համար։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում շատ լուրջ սխալ թույլ տվեցին, երբ չեզոք պահվածքի փոխարեն հավատացին, որ Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայում։ Եվ հավատալով դրան՝ ներքաշվեցին Ռուսաստանի դեմ այս խաղի մեջ»,- եզրափակել է Կոլտաշովը:

Այս խորագրի վերջին նյութերը