Լրահոս

13.03.2024 08:28


Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Այսօր մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։

Ե. Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում: Ծնողները ծագումով Մակու քաղաքից էին, ահա թե ինչու նա իրեն անվանում էր բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում:

Չարենցի անդրանիկ՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված իր մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին, լույս է տեսել 1914թ. Կարսում՝ Շ. Կ. Սուրենյանի «Արևագալ» տպարանում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ազգային ազատագրության մասին երազանքով Չարենցը հայտնվում է հայկական կամավորական գնդերից մեկում։ Նա իր ջոկատի հետ մարտերով հասնում է մինչև Վան, այդ ժամանակ էլ գրում հայտնի «Դանթեական առասպել» պոեմը։

Չարենցի հայտնի ստեղծագործություններից են «Ամբոխները խելագարված», «Գանգրահեր տղան», «Խմբապետ Շավարշը» պոեմները, «Երկիր Նաիրի» վեպը, «Մահվան տեսիլ», «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունները և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը