Լրահոս

12.03.2024 21:35


Խոշոր հրդեհ՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան դիմաց կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան դիմաց կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից

Այսօր՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 և թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել է ևս մեկ մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից և մեծ արագությամբ է տարածվում, սակայն հրշեջ փրկարարները, ինչպես նաև նրանց միացած պարեկները, վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը։ Այս պահին ամբողջությամբ հրդեհը մեկուսացված է, սակայն հրշեջները շարունակում են իրենց աշխատանքը։ Ըստ նախնական տեղեկությունների այրվել է մոտ 3000 քառակուսի մետր խոտածածկույթ և ծառեր:

Այս խորագրի վերջին նյութերը