Լրահոս

10.03.2024 10:15


Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,–ասված է հաղորդագրությունում։

Այսօր Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ցերեկային ժամերին կգրանցվի 7-9, գիշերը` 1-3 աստիճան տաքություն։

Այս խորագրի վերջին նյութերը