Լրահոս

09.03.2024 23:52


«Լադանիվա» խումբը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում

«Լադանիվա» խումբը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:

Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

«Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օր անց»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Ֆրանսիական «Լադանիվա» խմբին Հայաստանում մեծ ճանաչում բերեցին հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները:

Այս խորագրի վերջին նյութերը