Լրահոս

07.03.2024 11:41


Արագածոտնի Կարին գյուղում «Nissan»-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. ամուսինները հոսպիտալացվել են

Արագածոտնի Կարին գյուղում «Nissan»-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. ամուսինները հոսպիտալացվել են

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում 32-ամյա Զորիկ Ղ.-ն իր վարած «Nissan»-ով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Կարին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր Մ. Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են:

Այս խորագրի վերջին նյութերը