Քաղաքական

24.02.2024 20:21


Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 24-ին ժամը 12:30-ի սահմաններում կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի ՀԱնրապետության պաշտպանության նախարարությունից՝ կից ներկայացնելով արբեջանական դիրքի կոորդինատները՝ 40 °05'31.68" N, 45 ° 52'51.44" E:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին ժամը 12:45-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս խորագրի վերջին նյութերը