Վերջին իրադարձությունները` կապված մի շարք անձանց պաշտոնանկությունների հետ և հատկապես այն մեկնաբանություններն ու վարկածները, որ առաջ եկան դրանից հետո, շատերին հիշեցրին 37-ի սինդրոմը: Իհարկե, այստեղ առկա է մասշտաբների ահռելի տարբերություն, նաև 2011-ը 1937-ից շատ է տարբերվում: Սակայն այդ պրոցեսների մեթոդաբանության իմաստով կարելի է նկատել նաև մի շարք նմանություններ:
Իոսիֆ Ստալինի և Սերժ Սարգսյանի նմանություններն ու տարբերությունները
Եվ Ստալինը, և Սարգսյանը ապարատային ինտրիգներում լավ մասնագետներ են, մինչդեռ լայն հասարակության իմաստով`փակ և գորշ դեմքեր:
Երկուսն էլ մարդկանց դեմքերին կարող են նայել և ստել: Ասել մի բան, մտածել ուրիշ բան և բոլորովին այլ քայլ կատարել:
Երկուսն էլ շատ լավ են հասկանում իշխանության իմաստը, և երկուսն էլ ունեն ձգտում` հասնել բացարձակ իշխանության:
Թե Իոսիֆ Ստալինը, և թե Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում են, որ բացարձակիշխանության հասնելու համար առաջին հերթին պետք է ոչնչացնել բուրժուական դասակարգը:
Ստալինը 20-ական թվականներին НЭП –ը վերացրեց և այդ դասակարգին ոչնչացրեց նրանց վրա «քսի տալով» լյումպեն – պրոլետարիատին:
Սերժ Սարգսյանը վերջին 3 տարիների ընթացքում նույն բանն է անում տիգրանսարգսյանական «բարեշրջումների» միջոցով:
Սակայն Ստալինը հասկանում էր, որ բացարձակ իշխանության համար նա պետք է վերացներ անհատ գյուղացուն` որպես դասակարգի, և 30-ականներին սկսեց իր «կոլեկտիվացման» քաղաքականությունը:
Սերժ Սարգսյանը նույնպես հասկանում է, որ իր բացարձակ իշխանության համար պետք է վերացնի ոչ միայն մանր, այլ նաև միջին և խոշոր բուրժուական դասակարգին, որն էլ նա փորձում է իրականացնել այսօր:
Ստալինի «մասսայական կուլակաթափման» քաղաքականությունը բերեց ժողովուրդների կենսամակարդակի կտրուկ անկման և նույնիսկ, որոշ տեղերում, սովի:
Նույնը կատարվեց Տիգրան Սարգսյանի «բարեշրջումների» քաղաքականության արդյունքում:
Այս երկուսի տարբերությունը կայանում էր նրանում, որ Ստալինյան Ռուսաստանում մարդիկ սովից մեռնում էին, իսկ ներկայիս Հայաստանում Սերժ և Տիգրան Սարգսյանները ավելի «հումանիստաբար են» մոտենում գործին: Նրանք թույլ են տալիս, որ մարդիկ փախչեն Հայաստանից` փաստացի իրականացնելով «Հայաստանն առանց հայերի»քաղաքականություն, իսկ որպես գաղափարական հիմնավորում Տիգրան Սարգսյանի շուրթերով առաջ է բերվում հետևյալ թեզը. «Ի՞նչ կապ ունի, թե որտեղ է ապրում հայը, Հայաստանու՞մ, թե՞ արտերկրում, կարևոր է, որ լինի հայկական գիտակցություն, և արդյունքումմենք կունենանք «Հայկական Աշխարհ»: Մի խոսքով, հայկական տնտեսության ոչնչացման, աշխատատեղերի կրճատման արդյունքում գործազուրկ հայը պետք է ոչ թեհեղափոխության մասին մտածի, այլ` հեռանա հայրենիքից: Ահա Սերժ և Տիգրան Սարգսյանների հիմնական փիլիսոփայությունը:
«Իսկ ինչու՞ են նրանք դա ուզում», կհարցնի շարքային քաղաքացին: Պատասխանը շատ պարզ է: Նրանք ուզում են Հայաստանում ձևավորել իրեց քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն մենաշնորհը:
Իսկ դրա համար պետք է նախ ոչնչացնեն երկրի բուրժուական դասակարգը: Որովհետև ցանկացած դեմոկրատիայի հիմքում դրված է մասնավոր սեփականության ինստիտուտն ու բուրժուական դասակարգի կայացած գործոնը:
Ինֆորմացիոն մոնոպոլիայի ստեղծման համար Սերժ Սարգսյանը օգտագործում է իր փեսային` Միքայել Մինասյանին: Պետք է ասել, որ վերջինիս դա համարյա հաջողվել է:
Հայաստանի բոլոր TV –ները գտնվում են նրա ազդեցության տակ: Հայաստանի բոլոր թերթերը /իշխանամետ, թե ընդդիմադիր/ նույնպես գտնվում են նրա կամ ամբողջական, կամ` կիսով չափ ազդեցության տակ: Հայաստանի բոլոր ինտերնետային կայքերը /բացառությամբ2-3-ի/նույնպես գտնվում են նրա ազդեցության տակ: Եթե Միքայել Մինասյանն իր գործում հաջողվել է, ապա Տիգրան Սարգսյանի խնդիրը բարդ է, հայ ժողովուրդը դեռ դիմադրում է և համառորեն չի ուզում հեռանալ իր հայրենիքից, թեև պետք է խոստովանենք, որ գնացողների թիվը շատացել է:
Ինչ վերաբերվում է քաղաքական մոնոպոլիային, Ստալինին դա հաջողվեց` հստակ կոմունիստական գաղափարախոսության միջոցով:
Սկզբում նա վերացրեց կոմունիզմի բաց հակառակորդներին, իսկ հետո անցավ բուն կոմկուսի ոչնչացմանը: Իսկ դրա համար նրան պետք էին տարբեր տիպի դավադրությունների տեսությունները: Մի մասը գնդակահարվում էին ` որպես տրոցկիստներ, մյուսները` որպես Բուխարինի կողմնակիցներ, իսկ ոմանք էլ` որպես անգլիական, գերմանական, ճապոնական լրտեսներ:Այս դավադրությունների վարկածները Ստալինին անհրաժեշտ էին, որպեսզի իշխանական վերնախավում սերմացնի վախի մթնոլորտ:
Մեթոդը հետևյալն էր: Սկզբում НКВД-ի ղեկավար է նշանակում Յագոդային, և վերջինս ձերբակալում և գնդակահարում է, ասենք, X տիրույթի տրոցկիստներին և անգլիականլրտեսների: Կոմկուսի այս X հատվածում առաջանում է դժգոհություն` Յագոդայի գործողություններից: Որից հետո, բավարարելով այդ X հատվածի պահանջները, նա Յագուդային և նրա կողմնակիցներին գնդաակհարում է, և տեղը նրա նշանակում Եժովին: Եժովը, բավարարելով X-ի պահանջները, սկսում է մասսայաբար ոչնչացնել Y-ի տիրույթի այն շրջանակներին, որոնց աջակցում էր Յագոդան: Բնականաբար, այստեղ առաջանում է դժգոհություն և անհասկացություն Y –ի տիրույթի կողմից: Եվ ահա վերջում, որպեսզի հավասարակշռությունը վերականգնվի, Ստալինը գնդակահարում է Եժովին և նրակողմնակիցներին, և НКВД-ի շեֆ է նշանակումԲերիային: Արդյունքում վախի մթնոլորտն արդեն հաստատված է լինում, և մասսայական ռեպրեսիաների կարիք այլևս չի լինում: Եվ կոմկուսը կոմունիստների ու բոլշևիկների կուսակցությունից վերածվում է Ստալինի կուսակցության` իր նոր տեսքով և նոր դեմքերով:
Նույնը, սակայն «հումանիտար» մեթոդներով, ուզում է իրականացնել Սերժ Սարգսյանը` իշխող վերնախավում: Լևոն Տեր – Պետրոսյանին «քցելուց» հետո նա այլևս Ազատության հարպարակից վտանգ չի զգում:
Նա փորձեց բլեֆով հնազանդեցնել ԲՀԿ-ին , սակայն այս անգամ դա նրան չհաջողվեց: Եվ ահա Սերժ Սարգսյանը որոշեց իր ծրագիրը սկսել իրականացնել ՀՀԿ-ից և պետական ապարատից:
Նախ նա 2010-ի վերջում իր փեսայի` Միշիկի խորհրդով «խաղից հանեց» ԳագիկԲեգլարյանին: Պաշտոնական ձևակերպումը հետևյալն էր. Սերժ Սարգսյանը չի հանդուրժում «անհանդուրժելի ու անընդունելի» արարքների ունակ մարդկանց: Գեբելսյան քարոզչության մեթոդը կիրառելով և օգտվելով այն հանգամանքից, որ ինֆորմացիոն մենաշնորհը արդեն կառուցված էր, Միշիկը մեկ կրակոցով խփեց 2 նապաստակ: «Խաղից դուրս» հանեց ԳագիկԲեգլարյանին, և միաժամանակ նույն քարոզչության միջոցով կարճ ժամանակով բարձրացրեց գործող նախագահի իմիջը: Ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում մարդիկ որտեղի՞ց պետք է իմանային ճշմարտությունը:
Հետո հերթը հասավ ՀՀ աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Նրան ուղարկեցին հրաժարական, կապիտալիզացնելով արևմտյան դեսպանների մոտ, որ «գործողնախագահն ազատվում է ավելորդ ռուսական գործոնից»: Իսկ երբ որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը գլխավոր ճարտարապետի պաշտոնից ազատեց Միշիկի եղբորը, ապա հենց այդ օրվանից նա Բաղրամյան 26-ի համար դարձավ «անհանդուրժելի-2» գործիչ:
Առանձնահատուկ խնդիր էր լուծում Սերժ Սարգսյանը` Ալիկ Սարգսյանին ՆԳ նախարարի պաշտոնից հանելիս:
Նախապես Ալիկ Սարգսյանի ձեռքով նստեցրեց Մարգար Օհանյանին: Որից հետո ՆԳ համակարգում խորը դժգոհություն առաջացավ Ալիկ Սարգսյանից:
Բանն այն էր, որ ՆԳ համակարգը աշխատում էր` «Մենք բոլորս ՄարգարՕհանյան ենք» սկզբունքով:
Իսկ երբ որ Ալիկ Սարգսյանն իր լեգիտիմությունը կորցրեց ՆԳ համակարգում, նախագահը նրան նվաստացնելով ազատեց պաշտոնից: Այս քայլով Սերժ Սարգսյանը մեսիջ ուղարկեցողջ պետական ապարատին`հետևյալ բովանդակությամբ. «Այսօրվանից ցանկացածնախարար, փոխնախարար կամ վարչության պետ առավոտյան զարթնելիս կարող են հայտնվել կամ Մարգար Օհանյանի, կամ էլ` լավագույն դեպքում Ալիկ Սարգսյանի կողքին»:
Իսկ որպեսզի այս վախի մթնոլորտի ձևավորումը ստանա քաղաքական իմաստ, Միքայել Մինասյանն իր վերահսկողության տակ գտնվող կայքերի միջոցով դավադրության վարկածն է առաջ քաշում:
Դավադրության վարկած 1
Սերժ Սարգսյանը գործից հեռացնում է «ռուսամետ ուժերին»: Այս վարկածը հատկապես կարևոր է Հայաստանում աշխատող արևմտյան կառույցների համար, որպեսզի Սերժ Սարգսյանի վրա «կարվի» «արևմտամետ» գործչի համբավը:
Դավադրության վարկած 2
Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացնում է Քոչարյանի կողմնակիցներին: Այս վարկածը ուղղված է Տեր – Պետրոսյանի կողմնակիցներին և հասարակության մեջ առկա լյումպեն-մտավորականներին: Այս մեսիջի իմաստը հետևյալն է: «Հարգելի լյումպեններ, մենք գիտենք, որ դուք մեզ չեք սիրում, բայց Քոչարյանին առավել չեք սիրում: Այս դեպքում լա՞վ չի, որ մենք ազատված ենք նրա կադրերից»:
Դավադրության վարկած 3
Սերժ Սարգսյանը ստացել է Պուտինից «добро»-ն և փորձում է ձևավորել իր սեփական թիմը: Այս վարկածն ուղղված է արդեն իշխանական վերնախավին:
Սրանով գործող նախագահը ցանկանում է հասկացնել, որ «դրսի» բոլոր տեսակի «добро»-ները ունի` հաստատելու Հայաստանում իր բացարձակ իշխանությունը, և ով որ դիմադրի, ապա կհայտնվի կամ Մարգար Օհանյանի, կամ` Ալիկ Սարգսյանի կողքին:
Սերժ Սարգսյանի «նեղ շրջապատն» այդ վարկածներն այնքան «փնթի» էր սարքել, որ չի դիմանում ամենատարրական քննադատության: Օրինակ, ինչպե՞ս կարող էր ռուսամետ գործիչների հեռացումից հետո Սերժ Սարգսյանը ստանալ Պուտինի «добро»-ն: Այս վրիպակը նկատել էր նույնիսկ Արտաշես Գեղամյանը և շտապ ճշգրտում մտցրել, ակնարկելով, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը ավելի շատ ոչ թե «ռուսամետ», այլ` «արևմտամետ» գործչի համբավ ունի:
Սակայն կարևոր մի առանձնահատկություն պետք է նշել, որը էապես տարբերում է Ստալինին Սերժ Սարգսյանից:
Ստալինյան Ռուսաստանը դա ինքնաբավ պետություն էր, որտեղ հաստատված էր բացաևձակ բռնատիրական տոտալիտար համակարգ:
Ներկայիս Հայաստանը ինքնաբավ երկիր չէ, և Հայաստանում էլ այսօր հնարավոր չէ ոչ միայն տոտալիտար, այլ նույնիսկ կոշտ մեթոդներով ավտորիտար ռեժիմ հաստատել: Ճիշտ է, Հայաստանում այսօր դեմոկրատական համակարգ էլ հնարավոր չէ միանգամից կառուցել:
Ո՞րն է Սերժ Սարգսյանի գլխավոր պրոբլեմը
Գործող նախագահն ուզում է երկրում ունենալ բացարձակ իշխանություն, որը հնարավոր չէ, քանզի այդպիսի իշխանություն ունենում են կամ` տոտալիտար, կամ էլ` նավթով ու գազով հարուստ պաշարներ ունեցող երկրում:
Հայաստանը ոչ մեկն է, ոչ էլ` մյուսը: Եվ եթե Սերժ Սարգսյանը չհասկանա, որ իր ցանկությունն ու իրականությունը ընդհանուր հայտարար չունեն, կընկնի Քադաֆիի օրը, մինչդեռ կա ավելի քաղաքակիրթ տարբերակ. այն ուղին, որով գնաց Յուշչենկոն Ուկրաինայում:
Անշուշտ, Քադաֆիի տարբերակը ոչ միայնՍերժ Սարգսյանին, այլ նաև մեզ էլ պետք չէ, քանզի, ի տարբերություն Լիբիայի, մենք ունենք Ղարաբաղի խնդիր, սակայն այս հարցի «քաղաքակիրթ» լուծումը կախված է ոչ միայն մեզնից, Հայաստանի քաղաքացիներից, այլ նաև իրենից` Սերժ Սարգսյանից:
Արտակ Հակոբյան
նյութը տպագրվել է www.zham.am լրատվավերլուծական կայքէջում
Սերժ Սարգսյան. Ստալին, Յուշչենկո, թե Քադաֆի
Վերջին իրադարձությունները` կապված մի շարք անձանց պաշտոնանկությունների հետ և հատկապես այն մեկնաբանություններն ու վարկածները, որ առաջ եկան դրանից հետո, շատերին հիշեցրին 37-ի սինդրոմը: Իհարկե, այստեղ առկա է մասշտաբների ահռելի տարբերություն, նաև 2011-ը 1937-ից շատ է տարբերվում: Սակայն այդ պրոցեսների մեթոդաբանության իմաստով կարելի է նկատել նաև մի շարք նմանություններ:
Իոսիֆ Ստալինի և Սերժ Սարգսյանի նմանություններն ու տարբերությունները
Եվ Ստալինը, և Սարգսյանը ապարատային ինտրիգներում լավ մասնագետներ են, մինչդեռ լայն հասարակության իմաստով`փակ և գորշ դեմքեր:
Երկուսն էլ մարդկանց դեմքերին կարող են նայել և ստել: Ասել մի բան, մտածել ուրիշ բան և բոլորովին այլ քայլ կատարել:
Երկուսն էլ շատ լավ են հասկանում իշխանության իմաստը, և երկուսն էլ ունեն ձգտում` հասնել բացարձակ իշխանության:
Թե Իոսիֆ Ստալինը, և թե Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում են, որ բացարձակ իշխանության հասնելու համար առաջին հերթին պետք է ոչնչացնել բուրժուական դասակարգը:
Ստալինը 20-ական թվականներին НЭП –ը վերացրեց և այդ դասակարգին ոչնչացրեց նրանց վրա «քսի տալով» լյումպեն – պրոլետարիատին:
Սերժ Սարգսյանը վերջին 3 տարիների ընթացքում նույն բանն է անում տիգրանսարգսյանական «բարեշրջումների» միջոցով:
Սակայն Ստալինը հասկանում էր, որ բացարձակ իշխանության համար նա պետք է վերացներ անհատ գյուղացուն` որպես դասակարգի, և 30-ականներին սկսեց իր «կոլեկտիվացման» քաղաքականությունը:
Սերժ Սարգսյանը նույնպես հասկանում է, որ իր բացարձակ իշխանության համար պետք է վերացնի ոչ միայն մանր, այլ նաև միջին և խոշոր բուրժուական դասակարգին, որն էլ նա փորձում է իրականացնել այսօր:
Ստալինի «մասսայական կուլակաթափման» քաղաքականությունը բերեց ժողովուրդների կենսամակարդակի կտրուկ անկման և նույնիսկ, որոշ տեղերում, սովի:
Նույնը կատարվեց Տիգրան Սարգսյանի «բարեշրջումների» քաղաքականության արդյունքում:
Այս երկուսի տարբերությունը կայանում էր նրանում, որ Ստալինյան Ռուսաստանում մարդիկ սովից մեռնում էին, իսկ ներկայիս Հայաստանում Սերժ և Տիգրան Սարգսյանները ավելի «հումանիստաբար են» մոտենում գործին: Նրանք թույլ են տալիս, որ մարդիկ փախչեն Հայաստանից` փաստացի իրականացնելով «Հայաստանն առանց հայերի» քաղաքականություն, իսկ որպես գաղափարական հիմնավորում Տիգրան Սարգսյանի շուրթերով առաջ է բերվում հետևյալ թեզը. «Ի՞նչ կապ ունի, թե որտեղ է ապրում հայը, Հայաստանու՞մ, թե՞ արտերկրում, կարևոր է, որ լինի հայկական գիտակցություն, և արդյունքում մենք կունենանք «Հայկական Աշխարհ»: Մի խոսքով, հայկական տնտեսության ոչնչացման, աշխատատեղերի կրճատման արդյունքում գործազուրկ հայը պետք է ոչ թե հեղափոխության մասին մտածի, այլ` հեռանա հայրենիքից: Ահա Սերժ և Տիգրան Սարգսյանների հիմնական փիլիսոփայությունը:
«Իսկ ինչու՞ են նրանք դա ուզում», կհարցնի շարքային քաղաքացին: Պատասխանը շատ պարզ է: Նրանք ուզում են Հայաստանում ձևավորել իրեց քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն մենաշնորհը:
Իսկ դրա համար պետք է նախ ոչնչացնեն երկրի բուրժուական դասակարգը: Որովհետև ցանկացած դեմոկրատիայի հիմքում դրված է մասնավոր սեփականության ինստիտուտն ու բուրժուական դասակարգի կայացած գործոնը:
Ինֆորմացիոն մոնոպոլիայի ստեղծման համար Սերժ Սարգսյանը օգտագործում է իր փեսային` Միքայել Մինասյանին: Պետք է ասել, որ վերջինիս դա համարյա հաջողվել է:
Հայաստանի բոլոր TV –ները գտնվում են նրա ազդեցության տակ: Հայաստանի բոլոր թերթերը /իշխանամետ, թե ընդդիմադիր/ նույնպես գտնվում են նրա կամ ամբողջական, կամ` կիսով չափ ազդեցության տակ: Հայաստանի բոլոր ինտերնետային կայքերը /բացառությամբ 2-3-ի/ նույնպես գտնվում են նրա ազդեցության տակ: Եթե Միքայել Մինասյանն իր գործում հաջողվել է, ապա Տիգրան Սարգսյանի խնդիրը բարդ է, հայ ժողովուրդը դեռ դիմադրում է և համառորեն չի ուզում հեռանալ իր հայրենիքից, թեև պետք է խոստովանենք, որ գնացողների թիվը շատացել է:
Ինչ վերաբերվում է քաղաքական մոնոպոլիային, Ստալինին դա հաջողվեց` հստակ կոմունիստական գաղափարախոսության միջոցով:
Սկզբում նա վերացրեց կոմունիզմի բաց հակառակորդներին, իսկ հետո անցավ բուն կոմկուսի ոչնչացմանը: Իսկ դրա համար նրան պետք էին տարբեր տիպի դավադրությունների տեսությունները: Մի մասը գնդակահարվում էին ` որպես տրոցկիստներ, մյուսները` որպես Բուխարինի կողմնակիցներ, իսկ ոմանք էլ` որպես անգլիական, գերմանական, ճապոնական լրտեսներ:Այս դավադրությունների վարկածները Ստալինին անհրաժեշտ էին, որպեսզի իշխանական վերնախավում սերմացնի վախի մթնոլորտ:
Մեթոդը հետևյալն էր: Սկզբում НКВД-ի ղեկավար է նշանակում Յագոդային, և վերջինս ձերբակալում և գնդակահարում է, ասենք, X տիրույթի տրոցկիստներին և անգլիական լրտեսների: Կոմկուսի այս X հատվածում առաջանում է դժգոհություն` Յագոդայի գործողություններից: Որից հետո, բավարարելով այդ X հատվածի պահանջները, նա Յագուդային և նրա կողմնակիցներին գնդաակհարում է, և տեղը նրա նշանակում Եժովին: Եժովը, բավարարելով X-ի պահանջները, սկսում է մասսայաբար ոչնչացնել Y-ի տիրույթի այն շրջանակներին, որոնց աջակցում էր Յագոդան: Բնականաբար, այստեղ առաջանում է դժգոհություն և անհասկացություն Y –ի տիրույթի կողմից: Եվ ահա վերջում, որպեսզի հավասարակշռությունը վերականգնվի, Ստալինը գնդակահարում է Եժովին և նրա կողմնակիցներին, և НКВД-ի շեֆ է նշանակումԲերիային: Արդյունքում վախի մթնոլորտն արդեն հաստատված է լինում, և մասսայական ռեպրեսիաների կարիք այլևս չի լինում: Եվ կոմկուսը կոմունիստների ու բոլշևիկների կուսակցությունից վերածվում է Ստալինի կուսակցության` իր նոր տեսքով և նոր դեմքերով:
Նույնը, սակայն «հումանիտար» մեթոդներով, ուզում է իրականացնել Սերժ Սարգսյանը` իշխող վերնախավում: Լևոն Տեր – Պետրոսյանին «քցելուց» հետո նա այլևս Ազատության հարպարակից վտանգ չի զգում:
Նա փորձեց բլեֆով հնազանդեցնել ԲՀԿ-ին , սակայն այս անգամ դա նրան չհաջողվեց: Եվ ահա Սերժ Սարգսյանը որոշեց իր ծրագիրը սկսել իրականացնել ՀՀԿ-ից և պետական ապարատից:
Նախ նա 2010-ի վերջում իր փեսայի` Միշիկի խորհրդով «խաղից հանեց» Գագիկ Բեգլարյանին: Պաշտոնական ձևակերպումը հետևյալն էր. Սերժ Սարգսյանը չի հանդուրժում «անհանդուրժելի ու անընդունելի» արարքների ունակ մարդկանց: Գեբելսյան քարոզչության մեթոդը կիրառելով և օգտվելով այն հանգամանքից, որ ինֆորմացիոն մենաշնորհը արդեն կառուցված էր, Միշիկը մեկ կրակոցով խփեց 2 նապաստակ: «Խաղից դուրս» հանեց Գագիկ Բեգլարյանին, և միաժամանակ նույն քարոզչության միջոցով կարճ ժամանակով բարձրացրեց գործող նախագահի իմիջը: Ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում մարդիկ որտեղի՞ց պետք է իմանային ճշմարտությունը:
Հետո հերթը հասավ ՀՀ աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Նրան ուղարկեցին հրաժարական, կապիտալիզացնելով արևմտյան դեսպանների մոտ, որ «գործող նախագահն ազատվում է ավելորդ ռուսական գործոնից»: Իսկ երբ որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը գլխավոր ճարտարապետի պաշտոնից ազատեց Միշիկի եղբորը, ապա հենց այդ օրվանից նա Բաղրամյան 26-ի համար դարձավ «անհանդուրժելի-2» գործիչ:
Առանձնահատուկ խնդիր էր լուծում Սերժ Սարգսյանը` Ալիկ Սարգսյանին ՆԳ նախարարի պաշտոնից հանելիս:
Նախապես Ալիկ Սարգսյանի ձեռքով նստեցրեց Մարգար Օհանյանին: Որից հետո ՆԳ համակարգում խորը դժգոհություն առաջացավ Ալիկ Սարգսյանից:
Բանն այն էր, որ ՆԳ համակարգը աշխատում էր` «Մենք բոլորս Մարգար Օհանյան ենք» սկզբունքով:
Իսկ երբ որ Ալիկ Սարգսյանն իր լեգիտիմությունը կորցրեց ՆԳ համակարգում, նախագահը նրան նվաստացնելով ազատեց պաշտոնից: Այս քայլով Սերժ Սարգսյանը մեսիջ ուղարկեց ողջ պետական ապարատին`հետևյալ բովանդակությամբ. «Այսօրվանից ցանկացած նախարար, փոխնախարար կամ վարչության պետ առավոտյան զարթնելիս կարող են հայտնվել կամ Մարգար Օհանյանի, կամ էլ` լավագույն դեպքում Ալիկ Սարգսյանի կողքին»:
Իսկ որպեսզի այս վախի մթնոլորտի ձևավորումը ստանա քաղաքական իմաստ, Միքայել Մինասյանն իր վերահսկողության տակ գտնվող կայքերի միջոցով դավադրության վարկածն է առաջ քաշում:
Դավադրության վարկած 1
Սերժ Սարգսյանը գործից հեռացնում է «ռուսամետ ուժերին»: Այս վարկածը հատկապես կարևոր է Հայաստանում աշխատող արևմտյան կառույցների համար, որպեսզի Սերժ Սարգսյանի վրա «կարվի» «արևմտամետ» գործչի համբավը:
Դավադրության վարկած 2
Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացնում է Քոչարյանի կողմնակիցներին: Այս վարկածը ուղղված է Տեր – Պետրոսյանի կողմնակիցներին և հասարակության մեջ առկա լյումպեն- մտավորականներին: Այս մեսիջի իմաստը հետևյալն է: «Հարգելի լյումպեններ, մենք գիտենք, որ դուք մեզ չեք սիրում, բայց Քոչարյանին առավել չեք սիրում: Այս դեպքում լա՞վ չի, որ մենք ազատված ենք նրա կադրերից»:
Դավադրության վարկած 3
Սերժ Սարգսյանը ստացել է Պուտինից «добро»-ն և փորձում է ձևավորել իր սեփական թիմը: Այս վարկածն ուղղված է արդեն իշխանական վերնախավին:
Սրանով գործող նախագահը ցանկանում է հասկացնել, որ «դրսի» բոլոր տեսակի «добро»-ները ունի` հաստատելու Հայաստանում իր բացարձակ իշխանությունը, և ով որ դիմադրի, ապա կհայտնվի կամ Մարգար Օհանյանի, կամ` Ալիկ Սարգսյանի կողքին:
Սերժ Սարգսյանի «նեղ շրջապատն» այդ վարկածներն այնքան «փնթի» էր սարքել, որ չի դիմանում ամենատարրական քննադատության: Օրինակ, ինչպե՞ս կարող էր ռուսամետ գործիչների հեռացումից հետո Սերժ Սարգսյանը ստանալ Պուտինի «добро»-ն: Այս վրիպակը նկատել էր նույնիսկ Արտաշես Գեղամյանը և շտապ ճշգրտում մտցրել, ակնարկելով, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը ավելի շատ ոչ թե «ռուսամետ», այլ` «արևմտամետ» գործչի համբավ ունի:
Սակայն կարևոր մի առանձնահատկություն պետք է նշել, որը էապես տարբերում է Ստալինին Սերժ Սարգսյանից:
Ստալինյան Ռուսաստանը դա ինքնաբավ պետություն էր, որտեղ հաստատված էր բացաևձակ բռնատիրական տոտալիտար համակարգ:
Ներկայիս Հայաստանը ինքնաբավ երկիր չէ, և Հայաստանում էլ այսօր հնարավոր չէ ոչ միայն տոտալիտար, այլ նույնիսկ կոշտ մեթոդներով ավտորիտար ռեժիմ հաստատել: Ճիշտ է, Հայաստանում այսօր դեմոկրատական համակարգ էլ հնարավոր չէ միանգամից կառուցել:
Ո՞րն է Սերժ Սարգսյանի գլխավոր պրոբլեմը
Գործող նախագահն ուզում է երկրում ունենալ բացարձակ իշխանություն, որը հնարավոր չէ, քանզի այդպիսի իշխանություն ունենում են կամ` տոտալիտար, կամ էլ` նավթով ու գազով հարուստ պաշարներ ունեցող երկրում:
Հայաստանը ոչ մեկն է, ոչ էլ` մյուսը: Եվ եթե Սերժ Սարգսյանը չհասկանա, որ իր ցանկությունն ու իրականությունը ընդհանուր հայտարար չունեն, կընկնի Քադաֆիի օրը, մինչդեռ կա ավելի քաղաքակիրթ տարբերակ. այն ուղին, որով գնաց Յուշչենկոն Ուկրաինայում:
Անշուշտ, Քադաֆիի տարբերակը ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև մեզ էլ պետք չէ, քանզի, ի տարբերություն Լիբիայի, մենք ունենք Ղարաբաղի խնդիր, սակայն այս հարցի «քաղաքակիրթ» լուծումը կախված է ոչ միայն մեզնից, Հայաստանի քաղաքացիներից, այլ նաև իրենից` Սերժ Սարգսյանից:
Արտակ Հակոբյան
նյութը տպագրվել է www.zham.am լրատվավերլուծական կայքէջում