Քաղաքական

01.02.2024 11:13


Փաշինյանի այցից առաջ, Հանրային ռադիոյում հավաքել են կրակմարիչները. «Հրապարակ»

Փաշինյանի այցից առաջ, Հանրային ռադիոյում հավաքել են կրակմարիչները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը երեկ առավոտյան այցելել է Հանրային ռադիո և հարցազրույց տվել, որը, սակայն, ռադիոյի կայքում երեկվա դրությամբ դեռ տեղադրված չէր։ Ռադիոյի աշխատակիցները պատմում են, որ Փաշինյանի գալստյան առիթով անվտանգային այնպիսի միջոցառումներ են իրականացվել, որից տպավորություն է ստեղծվել, թե տեռակտ են բացահայտում՝ ստուգվել են անգամ ռադիոյի շենքի հարևանությամբ կայանված ավտոմեքենաները, հավաքվել են նաև շենքի ներսում անվտանգության նկատառումներով տեղակայված կրակմարիչները։

Ամեն անգամ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, փաստորեն, մեծ երևակայություն են դրսևորում և նորանոր պարանոյիկ մտքեր ունենում, ըստ այդմ էլ՝ գործում»:

Այս խորագրի վերջին նյութերը