Տիգրան Սարգսյան. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող լինել և չպետք է լինի հակաթուրքական, այլ պետք է լինի պրոհայկական»
Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։
- Պետք է դուրս գանք «առանց նախապայմաններին» վերաբերող այս բառախաղից, որը վերջին շրջանում տեղ է գտել մեզ մոտ։ Շատ գեղեցիկ ձևով մեկ տարի առաջ ներկայացրիք կառավարության ծրագիրը, որը խոսում էր թափանցիկության, հաշվետու լինելու, հանրային մասնակցությունը ապահովելու, ժողովրդի հետ շիտակ խոսելու մասին,-այսպես է սկսել իր հարցը Ր. Հովհաննիսյանը, ապա հարց ուղղել այն մասին, թե ի՞նչ դրույթներ է պարունակում համապարփակ շրջանակը, որը համաձայնեցված է կողմերի միջև։
-Քաջ գիտակցում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ զգայուն թեմա են հայ ժողովրդի համար ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս։ Մենք մեր գնահատականներում պետք է լինենք շատ զգույշ և ճշգրիտ, մանավանդ, որ խոսքը գնում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հիմք դնելու մասին։ Շատ լավ հասկանում եմ, որ խոսքը գնում է ոչ թե նրա մասին, թե ինչպիսին են այդ բանակցությունների սկզբունքային կետերը, այլ խոսքը նրա մասին է, որ հայ-թուրքական հարաբերությունների մեր պատկերացումները տարբեր են։ Մենք գիտակցում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք կողմ չեն, որպեսզի մենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և բացենք սահմանները,-պատասխանել է վարչապետը։
Տիգրան Սարգասյանն ասել է, որ քննարկումները լինելու են հրապարակային, որ իրենք ոչինչ չունեն թաքցնելու և ժողովուրդը հնարավորություն է ունենալու տալ իր գնահատականները, մանավանդ, որ փաստաթուղթն անխուսափելիորեն հայտնվելու է Ազգային ժողովում։
-Որևիցե գաղտնի պայմանավորվածություն, գազտնի սկզբունք, որը մենք ձեզանից թաքցնելու ենք, չկա և չի լինելու,-հայտարարել է վարչապետը։
Վարչապետը նաև հայտարարել է.
-Մեր ազգային շահերից բխում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող լինել և չպետք է լինի հակաթուրքական, այլ պետք է լինի պրոհայկական։ Սա սկզբունքային հարցադրում է և հենց այս հարցադրման շուրջ է, որ այսօր կա բանավեճ։