Գեղարքունիքի մարզում ՀՀ նախագահն անդրադարձել է Սևանի խնդիրներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում, դիտել Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքները, լճի ափամերձ հատվածներում տեղադրված և կառուցված ինքնակամ շինությունները: Կարճատև քննարկում է տեղի ունեցել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզպետարանում Ս. Սարգսյանն անց է կացրել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են նաև բնապահպանության, տրանսպորտի և կապի նախարարները:
-Մենք Սևանի հանդեպ պարտք ունենք: Սևանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սևանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, և սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն,- ասել է ՀՀ նախագահը՝ հավելելով.
-Սևանի հետ կապված ծրագրերում մենք փոփոխությունների չենք գնալու: Թեև գիտեք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված` մենք որոշակի ուղղումներ ենք մտցնում պետական բյուջեում, այնուհանդերձ Սևանին առնչվող խնդիրներում լինելու ենք, այո՛, խնայող, բայց ծրագրերը երբեք չենք դադարեցնելու:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ջրածածկվող տարածքների, ինքնակամ շինությունների, անտառային տարածքների, ջրային պաշարների կորստի, ջրի որակի, ձկնային պաշարների վերականգնման, պետական ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունությունը համակարգելու հետ կապված խնդիրներին: