Հարցազրույց

04.11.2023 10:58


Ֆրանսիական և ռուսական ՀՕՊ համակարգերն անհամատեղելի են. ռազմական փորձագետ (տեսանյութ)

Ֆրանսիական և ռուսական ՀՕՊ համակարգերն անհամատեղելի են. ռազմական փորձագետ (տեսանյութ)

Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha News-ին մեկնաբանել է Երևանի կողմից այլ երկրներից զենք գնելու և Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգերի աուդիտ իրականացնելու՝ Ֆրանսիայի մտադրության մասին։

Խոսելով Հայաստանի` տարբեր երկրներից զենք գնելու ցանկության մասին՝ փորձագետը նշել է, որ դիվանագիտորեն ոչ ոք երբեք չի ստիպել զենք գնել միայն մեկ երկրից։

«Հիմա Հայաստանում, ցավոք սրտի, քաղաքականություն է վարվում՝ ուղղված ՀԱՊԿ-ի վարկաբեկմանը և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն։ Այս քաղաքականությունն իրականացնում է պարոն Փաշինյանը և իր թիմը։ Դիվանագիտական առումով ոչ ոք երբեք չի պարտադրել զենք գնել միայն մեկ երկրից»,-ասել է Սիվկովը։

Մեկնաբանելով Հայաստանի տարածքում ֆրանսիական և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղելիությունը՝ փորձագետն ընդգծել է, որ դրանք լինելու են տարբեր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք չեն կարողանա ապահովել փոխգործակցություն։

«Սա չի բարձրացնի հայկական հակաօդային պաշտպանության համակարգի արդյունավետությունը։ Ես կասեի, որ դրանք համատեղելի չեն, չեն կարողանա միասին աշխատել»,-նշել է Սիվկովը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգի հնարավորությունները ստուգելու՝ Ֆրանսիայի մտադրությանը, ապա ռազմական փորձագետի կարծիքով, եթե Հայաստանը դա թույլ տա, կնշանակի ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նկատմամբ։

«Հայկական հակաօդային պաշտպանության աուդիտ, սա նշանակում է ֆրանսիացիների կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի աուդիտ։ Եթե դա անի Հայաստանը, ապա դա կլինի ոչ բարեկամական քայլ, քանի որ այս դեպքում Ֆրանսիան հասանելի կլինի ռուսական ՀՕՊ համակարգի մասին տեղեկատվությանը։ Հայկական հակաօդային պաշտպանությունը զինված է ռուսական ՀՕՊ համակարգերով»,-եզրափակել է Կոնստանտին Սիվկովը։

Այս խորագրի վերջին նյութերը