Քաղաքական

02.11.2023 09:47


Էլ ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից, և էլ ի՞նչ է պատրաստ Փաշինյանը տալ (տեսանյութ)

Էլ ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից, և էլ ի՞նչ է պատրաստ Փաշինյանը տալ (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

«Խաղաղության դարաշրջան» հասկացությունը, որով Փաշինյանը գնաց 2021 թվականի ընտրությունների, ունի բազմաթիվ թույլ կողմեր, որոնցից ամենագլխավորն այն է, որ տարածաշրջանն ինքը չի ձգտում «խաղաղության դարաշրջանի»։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքը 2020 թվականի պատերազմից և 2023 թվականին Արցախում էթնիկ զտումներից հետո ցույց է տալիս, որ Անկարան և Բաքուն տարածաշրջանում հայկական պետության հետ խաղաղ գոյակցելու նպատակ չունեն։

Բերենք ընդամենը 2 օրինակ.

  1. Ադրբեջանական CBC հեռուստաալիքը Երեւանում «ադրբեջանցիների պատմական ժառանգության» մասին «վավերագրական» ֆիլմ է պատրաստել։ Իրենց ֆիլմում ադրբեջանցիները պնդում են, որ Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգության օբյեկտները» հիմնականում ոչնչացվել են:
  2. Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին երեկ ասել է, որ ադրբեջանցիները «կվերադառնան» այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», իսկ Հայաստանից պահանջն այն է, որ քանի որ մարդիկ «վերադառնալու են», ադրբեջանական տեղանունները Հայաստանում պետք է «վերականգնվեն»:

Անգամ նշվում է, որ 93 բնակավայր պետք է վերանվանվի ըստ ադրբեջանական կողմի պահանջների, ավելին՝ նշվւոմ է, որ նույնիսկ պատրաստվել է «Արևմտյան Ադրբեջանի» էլեկտրոնային քարտեզը։

Հաշվի առնելով Հայաստանում արդեն մի քանի տարի տեղի ունեցող գործընթացները՝ վստահաբար կարող ենք ասել, որ անպայման կլինեն այնպիսիք, ովքեր հեռուստաէկրաններից, տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցների էջերից կոչ կանեն ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները, ու նույնիսկ Թուրքիայի պայմանները։ Չե՞ք հավատում: Նորից մեկ օրինակ բերենք ոչ վաղ անցյալից:

Մայիսին, երբ ԱՄՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմօրյա բանակցությունների առաջին փուլը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ելույթ ունեցավ Հանրային հեռուստատեսությամբ և հայ հասարակությանը համոզում էր, որ «Ղարաբաղն արդեն կորել էր», իսկ Հայաստանը պետք է «հույս դնի Թուրքիայի ողորմության վրա», քանի որ հայերն այլևս դաշնակիցներ չունեն և այլ ելք չկա։

Դեռ մայիսին Լիպարիտյանը բացահայտում արեց՝ խոստովանելով, որ «ամերիկացիներն իրեն մասնավոր զրույցներում ասել են, որ ԱՄՆ-ը չի կարող որևէ երաշխիք տալ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի համար»։

Միաժամանակ նա հայտարարեց, որ ժամանակակից Թուրքիան իբր նպատակ չունի ոչնչացնել այսօրվա Հայաստանը։ Որպես իր խոսքի ապացույց բերելով այն, որ Հայաստանը 30 տարի զարգանում է Թուրքիայի կողքին, իսկ Թուրքիան Հայաստանին ոչ մի վնաս չի հասցրել։

Դժվար է հավատալ, որ Լիպարիտյանն այնքան միամիտ է, որ չի հասկանում, թե ինչու Թուրքիան չվնասեց Հայաստանին։ Թուրքիան այս քայլին չգնաց, քանի որ հաշվի էր առել ռուսական գործոնը, քանի որ 1990-ականներին, երբ թուրքական 50 հազարանոց բանակը պատրաստվում էր ներխուժել Հայաստան, Թուրքիային կանգնեցրեց միայն ԱՊՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Շապոշնիկովի նախազգուշացումը։ Հիշեցնենք, որ Եվգենի Շապոշնիկովն ասել էր, որ Թուրքիայի այս քայլը կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Իհարկե, բոլորը խաղաղություն են ուզում։ Նորմալ է խաղաղություն ցանկանալը, բայց մենք պետք է հասկանանք մեզ շրջապատող ենթատեքստը և համապատասխանաբար կառուցենք մեր արտաքին քաղաքականության հայեցակարգը և ազգային անվտանգության ռազմավարությունը:

Ինչպես 1990-ականներին, Հայաստանում խաղաղություն կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե նա արդյունավետ դաշնակցային հարաբերություններ կառուցի իր ռազմավարական և բնական գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։ Միայն «Եթե մտնեք Ղարաբաղ/Հայաստան, դա կբերի երրորդ համաշխարհային պատերազմի» արտահայտությունը կրկնելով՝ կարող եք խաղաղություն ապահովել տարածաշրջանում։ Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նախանշում էր տարածաշրջանի անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը, ճարտարապետություն, որը կօգներ Հայաստանին զարգանալ: Այսօր մնում է փաստել, որ առանց դաշնակիցների մնացած պետությունը կարող է հեշտ թիրախ դառնալ մեր տարածաշրջանի մի շարք ուժերի համար։

Այս խորագրի վերջին նյութերը