Քաղաքական

24.10.2023 16:09


Եթե Փաշինյանը չի կարողանում երկրի պաշտպանունակությունը ապահովել, թող մնար թերթի խմբագիր. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Եթե Փաշինյանը չի կարողանում երկրի պաշտպանունակությունը ապահովել, թող մնար թերթի խմբագիր. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ` Ֆրանսիայից զենք ձեռք բերելը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության վրա:

«Հինգ տարվա ընթացքում, վերջապես, հաջողացրեցին Ֆրանսիայից երեք ռադիոլակացիոն կայան ձեռք բերել ու ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն: Դա պետք էր շուտ անել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս։ Դա նույնն է, ոնց որ ես գնամ տուն ու ասեմ` կնիկ, երեխեք, ես փող ունեմ, բայց մեր խանութում ինձ հաց չեն վաճառում»,-ԱԺ-ում լրագրողնեի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Նա ավելացրեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում երկրի պաշտպանունակությունը ապահովել, թող մնար թերթի խմբագիր:

«Մինչ այդ, զենք մատակարարվում էր թե՛ հարավից, թե՛ հյուսիսից, թե՛ արևելքից, թե՛ արևմուտքից»,-նշեց պատգամավորը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը