Կարծիք

25.08.2023 16:02


«Նեմեսիս»-ից հաստատ չես կարող խուսափել. Գաբրիելյանովը՝ Փաշինյանին

«Նեմեսիս»-ից հաստատ չես կարող խուսափել. Գաբրիելյանովը՝ Փաշինյանին

Ռուսաստանցի մեդիամագնատ, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովն անդրադարձել է ՌԴ մի մի քանի գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքին ու Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում ներառելուն։

«Երեկ Փաշինյանը հայտարարել է, որ Զատուլինին, Մարգոյին, ինձ և շատերին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան, քանի որ մենք շատ վատ բաներ ենք արել Հայաստանի համար։ Ես կոռեկտ չեմ լինի, ինչպես իմ ընկեր Կոստյա Զատուլինը։

Նիկոլ, դու ընդհանրապես ո՞վ ես, ինչպես մայրս էր ասում՝ տու ո՞վ ես, որպեսզի ճշգրտենք կյանքի մեր հասկացողությունը քո հայացքներով։ Հայաստանն այստեղ ինչ կապ ունի։ Նացիստի թոռ, հովվի որդի, ես՝ Տաթևի քահանա Նիկոլայի ծոռը, ինձ պետք է ասի՞, թե ինչպես սիրեմ իմ նախնիների Հայրենիքը։ Մի բան կարող եմ ասել՝ Նեմեսիսից հաստատ չես կարող խուսափել»։


Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը