Կարծիք

25.08.2023 14:00


Արևմուտքը Երևանի ընտրությունների ժամանակ փոխարինող պրոյեկտ է նախագծում

Արևմուտքը Երևանի ընտրությունների ժամանակ փոխարինող պրոյեկտ է նախագծում

Ինչ ասեց հայտնի անձնավորությունը Հռչակագրի տեքստի մասին և ինչու

Հիմա կարող են հանգիստ խոսել, թե ինչ ասեց հայտնի անձնավորությունը Անկախության Հռչակագրի մասին: Իր ասածը բացահայտում է 2018-ի Դավադրության բուն նպատակը, այսինքն՝ այն քաղաքական գիծն, ինչի համար նրան բերել են իշխանության ու ինչն ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, որի հետևանքով կարող է վերանալ Հայաստանի պետականությունը: Սա հասկանալու համար պետք է վիճակը սթափ գնահատել՝ առանց էմոցիաների:

----------

Ինչպես վերականգնվեց Հայաստանի պետականությունը

------------------

Ներկայիս Հայաստանը ստեղծվել է 1828-ին այս տարածքների Ռուսաստանի կողմից գրավվելու հետևանքով: Ինչ խնդիր էր լուծում այն ժամանակվա Ռուսաստանը: Ռուսաստանին պետք էր դուրս գալ Սև ծով, ինչը չէր ստացվի, եթե չգրավեր Հյուսիսային ու Հարավային Կովկասը՝ դրանով ապահովելով սևծովյան տարածքների անվտանգությունը: Սև ծովի տարածքները Ռուսաստանը գրավել է օսմանցիներից՝ Ղրիմը, հարավյին Ուկրաինան, Մոլդովան, Ազովի ծովը, Հյուսիսային Կովկասը, Հարավային Կովկասն արդեն օսմանցիներից ու Պարսկաստանից: Դա լիարժեք դարձրեց Սև ծովի վերահսկողությունն, այսինքն տաք ջրեր դուրս գալու խնդիրը:

Այս գործընթացը տևել է տասնյակ տարիներ՝ հարյուր հազարավոր զոհերի ուղեկցությամբ, միլիոնավոր մարդկանց տեղահանությամբ, որին խոչընդոտում էին օսմանցիներն ու բրիտանացիները:

Ռուսաստանի վարած էթնոքաղաքականության նպատակն այն էր, որ Օսմանցիներին ու Կովկասի թաթարների միջև, որպես սեպ, պետք է հանդես գային հայերն ու վրացիները: Կազմակերպում էր էթնոսների տեղահանություն իրենց համար անհրաժեշտ էթնո խճանկար ստեղծելու համար:

Մասնավորապես, այսօրվա Թուրքիայում բնակվում են մոտ 5 միլիոն Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ժառանգորդներ, չհաշված ձուլվածներին, հարյուր հազարավորները զոհվել են տեղահանության ու պատերազմների ժամանակ:

Դա նշանակում էր այդ ժողովուրդների միջև հարատև կոնֆլիկտներ, ինչը թույլ կտար վերահսկել իրավիճակն ու Ռուսաստանը հանդես գար դատավորի, երբեմն՝ միջնորդի դերում:

Դա վատ է, սակայն դրա շնորհիվ հետագայում վերակգնվեց Հայաստանի պետական սուբյեկտայնությունն ու փրկվեց Վրաստանի պետականությունը, ինչը չէր լինի առանց դրա:

Առհասարակ, փոքր պետությունները ստեղծվում են համապատասխան աշխարհաքաղաքական դերակատարություն վարելու համար՝ որպես բուֆեր, որպես կոմպրոմիս և այլն: Այդ դերի կորուստ կարող է բերել նաև այդ երկրների պետականության կորստին: Նույնը ամեն տեղ՝ սկսած Եվրոպայից, անկախ դա ով է անում, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ....: Դա աշխհարքաղաքականության օրենքը՝ բաժանիր, որ տիրես:

Սա է իրականությունը, ինչը պետք է հասկանալ:

--------------------------

Հիմա մի մեջբերում հայտնի անձնավորությունից ու հասկանանք, թե ինչ է նա ասել

-----------------

՛՛Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի՛՛:

Ասածի իմաստն է այն է, Հռչակագրի տեքստում կան մտքեր, որոնք մեզ հակամարտության մեջ են պահում ադրբեջանցիների ու թուրքերի հետ, ինչից օգտվում է Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը) և մենք ի վիճակի չենք ապրել խաղաղության մեջ: Այսինքն, մենք միշտ Ռուսաստանի աջակցության կարիքն ենք ունենալու, որպեսզի պաշտպանվենք Թուրքիայից ու Ադրբեջանից: Այսինքն, ըստ նրա, մեր ընտրությունից է կախված, թե մենք ինչպես կապրենք:

Սակայն, խնդիրն այն է, որ Ադրբեջանին ու Թուրքիային, առնվազն, պետք է Սյունիքը թյուրքական աշխարհ ստեղծելու համար, ինչում նրանք առաջ են գնացել՝ կնքելով ռազմական համագործակցության պայմանագրեր, ստեղծել համադաշնության կառույցներ և այլն: Սյունիքի հարցում նրանք չեն զիջելու, անկախ մեր դիրքորոշումից:

-----------

Ում էին ուղղված հայտնի անձնավորության խոսքերը

--------

Այդ անձնավորության խոսքերի հասցեատերը Միացյալ Նահանգներն էին: Նա դիմում էր ԱՄՆ-ին՝ տողատակերում ասելով, որ ես Ձեր պրոյեկտն եմ և կատարել եմ ձեր առաջադրանքները, սակայն դուք՝ աջակցելով թյուրքական աշխարհի ստեղծմանը, ի հակակշիռ Ռուսաստանի, Իրանի, իսկ հետագայում Չինաստանի, Հայաստանը ամբողջովին եք զոհաբերում և դրանով իրեն խաբել են կամ քցել են ու եթե չկարողանան այս փուլում զսպել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները, Հայաստանում կգան հակառակ ուժեր, որոնք արդեն չեն լինի Արևմուտքի կամակատարներն ու ՛՛ԽՍՀՄ՛՛-ը կվերականգնվի:

Դրանով նա փորձում է համոզել իրենց, որ Հայաստանն ու իրեն վերջնականապես չվերացնեն, այլապես, կան ուժեր, որոնք դեմ կլինեն այդ ծրագրերին ու աշխարհաքաղաքական այլ ընտրություն կկատարեն:

Այդ անձնավորության տեքստի վերջին հատվածը մեջբերենք. ՛՛Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում՛՛:

Սրանով նա ԱՄՆ-ին ու ՛՛միջազգային հանրությանը՛՛ կոչ է անում զսպել Ադրբեջանին, որը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանի տարածքայն ամբողջականությունը:

Սա փրկության ու ողորմածության կոչ է, որը մեծ քաղաքականության մեջ որևէ նշանակություն ու ազդեցություն չունի:

Մեծ քաղաքականության մեջ կան լավ ու վատ երկրներ: Գրածից չի բխում, որ Ռուսաստանը լավն է, ԱՄՆ-ն՝ վատ կամ հակառակը: Մեծ քաղաքականության մեջ կան շահեր, որոնք ճզմում ու ոչնչացնում են ժողովուրդներ ու երկրներ: Ամեն ինչ որոշում են չոր շահերը, որոնց հիման վրա էլ կատարվում է ընտրություն:

Հ.Գ. Արևմուտքը Երևանի ընտրությունների ժամանակ այդ անձնավորությանը փոխարինող պրոյեկտ է նախագծում, որը նրան կփոխարինի ու ավարտին կհասցնի Արևմուտքի ծրագիրը՝ ստեղծել թյուրքական աշխարհ: Դա ուկրանական Զելենսկու նմանությամբ նոր պրոյեկտ է՝ Հայկ Մարությանի տեսքով: Երևանի ընտրությունները նոր քաղաքական դաշտ ստեղծելու նախերգանքն է: Ուր հասցրեց Զելենսկին Ուկրաինան, բոլորդ գիտեք, Հայաստանում դա ունենալու է ավելի ողբերգական արդյունք:

Կոչ եմ անում Երևանի ընտրությունների ժամանակ լինել ակտիվ, ընտրություն կատարել ոչ թե ինչ-որ ներկայացումների հիման վրա, ինչպես Ուկրաինայում ՛՛Ժողովրդի Ծառան՛ սերիալի, այլ հասկանալ, որ մոտ ապագայում սպասվելիք պրոցեսները ձեր ձայնից են կախված:

Պետք չէ կրկնել 2018-ի սցենարը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը