Կարծիք

16.08.2023 12:27


Ի՞նչ է կարծում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ եթե Պապիկյանն ամուսնանար, որպես պատմության ուսուցիչ՝ նույնպե՞ս այդքան նվիրատվություն կստանար

Ի՞նչ է կարծում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ եթե Պապիկյանն ամուսնանար, որպես պատմության ուսուցիչ՝ նույնպե՞ս այդքան նվիրատվություն կստանար

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱ՞Ր, ԹԵ՞ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ

Ի պատասխան «Երկիր» լրատվամիջոցի հարցման, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագրած 105 000 դոլարն ինչ ծագում ունի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատասխանել է, որ այդ գումարը նախարարի հարսանեկան նվիրատվություններն են, ուստի այն համարվում է օրինական եկամուտ, այլ ոչ՝ կոռուպցիա։

Ծափահարություններ։ Իսկ ի՞նչ է կարծում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ եթե Սուրեն Պապիկյանն ամուսնանար, որպես պատմության ուսուցիչ՝ նույնպե՞ս այդքան նվիրատվություն կստանար։

Այսպիսով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խրախուսում և հովանավորում է կոռուպցիան․ «Ցանկացած ձևով հասիր պաշտոնի և հարստացիր՝ նվիրատվություններ ստանալով»։ Խորհուրդ բոլոր կաշառակեր պաշտոնյաներին՝ ցանկացած հարց լուծելու համար դիմացինից ոչ թե կաշառք պահանջեք, այլ պահանջվող գումարը ձևակերպեք որպես նվիրատվություն։

Հ․Գ․ Ի՞նչ կարծիքի է կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող «Թրանսպարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն։

«Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը