Թուրքիան փորձում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից. Դանիելյան
Վիլնյուսում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն արդեն խոսում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցի մասին։Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանը։
Նա հիշատակեց Էրդողանի հայտարարություններից մի քանիսը։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահը ողջունեց Ուկրաինայի` ՆԱՏՕ–ին անդամագրվելու հնարավորությունը, ՆԱՏՕ–ի ընդլայնումն անվանեց անվտանգության խնդիր, նաև շեշտեց, որ Ռուսաստանը պետք է կատարի «իր խոստումն» ու 2025 թվականին դուրս գա Արցախից։
«Դրանից հետո Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդականը հայտնի հոդվածը գրեց` ասելով, որ Ռուսաստանի հետ իրենք պետք է պահեն Հարավային Կովկասը, որի կորուստը լինելու է ստրատեգիական վտանգներով լի երկու երկրների համար էլ։ Եվ նաև ՌԴ–ին ասաց, որ ինքը նաև Հյուսիսային Կովկասի խնդիր կունենա։ Առաջարկեց համագործակցել այդ հարցում»,–նշեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ Եվրամիության, ԱՄՆ–ի ծրագրերի մեջ է մտնում Արցախը դատարկել, Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից, խնդիրներ ստեղծել Իրանի և Ռուսաստանի համար։
Թե որքանով է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը նպաստում ծրագրերի իրականացմանը, քաղաքագետը շեշտեց` նրանք հենց դրա համար էլ եկել են։
«Պատահական չէր, որ 2017-ին խորհրդարանական ընտրություններից հետո «Ելք» դաշինքը կազմակերպեց ԵԱՏՄ–ից դուրս գալու և Եվրամիություն մտնելու հանրային լսումներ։ Իրենք այդ քայլը պետք է անեին, որպեսզի իրենց աջակցեին գալ իշխանության, իրենց իշխանության գալը հենց այս տրամաբանության մեջ է։ Դրա դեմ ոչինչ չի արվում Հայաստանում, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտը մահացած է»,–ասաց Դանիելյանը։
Խոսելով ռուս–թուրքական հարաբերությունների մասին` նա նկատեց, որ դրանք գնալով սրվում են տարբեր առումներով, բայց դեռ պարզ չէ, թե ինչքան հեռու կգնա Ռուսաստանը կամ Թուրքիան։
Նա խոսեց նաև ԵՄ դիտորդների` սահմանում ներկայության մասին։ Ըստ նրա` դիտորդներին հրավիրելը սխալ քայլ էր, մրցակցությունը հիմա Հայաստանում է, իսկ մենք Ուկրաինայի օրինակով տեսանք, թե ինչ կարող է լինել։
Ըստ քաղաքագետի` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է կառավարությունը հեռանա, քաղաքականությունը վարվի ազգային շահերից ելնելով։
«Դրանից հետո տեսնենք, թե հակամարտող կողմերն ինչ առաջարկներ ունեն. եթե Արևմուտքն ակնկալում է Արցախը հայաթափել, հետո Սյունիքը հանձնել Ադբրբեջանին, ապա դա մեզ համար անընդունելի է»,–ասաց փորձագետը։
Եթե մյուս կողմի առաջարկը մեզ համար ընդունելի լինի, ապա պետք է համապատասխան քաղաքականություն վարել` չվախենալով, որ ինչ–որ մեկը մեզ կմեղադրի ժողովրդավարական ճամբարի մեջ չլինելու համար, կարծում է Դանիելյանը։
Թուրքիան փորձում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից. Դանիելյան
Վիլնյուսում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն արդեն խոսում են Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանը։