Հարցազրույց

16.07.2023 07:51


Անդրանիկ Թևանյան. «Ես գիտեմ, թե ինչ 3 բան է ուզում մեր ժողովուրդը» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Ես գիտեմ, թե ինչ 3 բան է ուզում մեր ժողովուրդը» (տեսանյութ)

Ստեփան Դանիելյանի հետ մեր զրույցը Բրյուսելում երեկ տեղի ունեցածից և Մոսկվայից Փաշինյանի հասցեին հնչեցրած գնահատականներից առաջ էր տեսագրվել, բայց ամեն ինչ այնքան կանխատեսելի էր, որ մեր զրույցի թեման ու գնահատականները երեկ տեղի ունեցածին են վերաբերում։

Ամեն ինչ շատ հստակ է, Փաշինյանի մասով ամեն ինչ պարզ է։ Հիմա անելիք ունեն քաղաքական մարդիկ ու մեր հանրության ակտիվ հատվածը։

Մեր ուսումնասիրություններն ու տնետուն տարբերակով ՀՀ քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ մարդիկ 3 պահանջ ունեն՝

1․ Արցախն Ադրբեջանին չհանձնել, պահել Հայաստանի տարածքները, բայց նաև չունենալ պատերազմ, այսինքն՝ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով կամ գոնե ժամանակ շահել,

2. իրականացնել իշխանափոխություն՝ տեր կանգնելով հետանկախական շրջանի բոլոր դրական ձեռքբերումներին և բացառելով նախկին արատավոր բարքերի վերադարձը,

3․ բարելավել սոցիալ–տնտեսական վիճակը՝ մարդկանց փրկելով աղքատության ու գնաճի ճիրաններից։

Այս 3 կետերում նշված ուղղություններով «Մայր Հայաստան» շարժումն ունի իր առաջարկներն ու լուծման տարբերակները։

Ես տեսնում եմ Հայաստանն այս ճգնաժամից դուրս բերելու հնարավորությունները և համոզված եմ, որ դա հնարավոր է։ Կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է։ Մեր ջանքերն այդ ուղղությամբ են, քանզի առանց իշխանափոխության մնացած հարցերը չեն կարող լուծվել ու հարցականի տակ կհայտնվի Հայաստանի գոյությունը։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը