Հարցազրույց

07.07.2023 12:38


Փաստացի Հայաստանը մտցվում է Թուրքիայի տակ. «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Փաստացի Հայաստանը մտցվում է Թուրքիայի տակ. «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունը վաշինգտոնյան հարթակում Ադրբեջանի հետ բանակցում է Արցախը Բաքվի ենթակայության տակ մտցնելու, Հայաստանը հակառուսական ու հակաիրանական հարթակ դարձնելու և սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու մասին:

Արցախն Ադրբեջանին հանձնելու համաձայնություն տալով՝ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դրել Հայաստանի անվտանգությունն ու գոյությունը: Դրանից հետո դեմագոգիա ու լկտիություն է բողոքելը, թե բա՝ մտահոգիչ է, որ Ադրբեջանում եղանակի տեսության մեջ Հայաստանը ներկայացվում է որպես Ադրբեջանի մաս:

Մինչև Հայաստանը նոր բանակցողով հանդես չգա, խնդիրները խորանալու են, ստանալու ենք պատերազմ ու պարտություն: Իշխանափոխությունն, ըստ այդմ, միակ օրակարգն է դառնում: Բոլորիս ջանքերն այս ուղղությամբ պետք է լինեն:

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը