Կարծիք

01.04.2023 14:01


Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են թյուրիմացաբար

Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են թյուրիմացաբար

Հայաստանի ԱԱԾ-ն այսօր հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Իսկ թե ինչ է նշանակում՝ «իրավիճակը էականորեն բարելավվել է» արտահայտությունը, չի բացատրում ԱԱԾ-ն: Ադրբեջանցիները հետ են քաշվել, ինժեներական աշխատանքներ այլևս չեն կատարո՞ւմ մեր տարածքում, թե խոստացել են էլ առաջ չգալ:

Պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից մի ուրիշ հատված՝ Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Նոր բառապաշար է սա՝ առաջին անգամ է ՊՆ-ի հաղորդագրությունում «թյուրիմացաբար» բառը հանդիպում: Ու վաղը նման հաղորդագրություններն արդեն սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են՝ թյուրիմացաբար:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը