Քաղաքական

31.03.2023 16:28


Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին (տեսանյութ)

Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին (տեսանյութ)

Տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ոստիկանները ԱԺ-ում բերման ենթարկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։

Տեսանյութում երևում է, որ Մհեր Սահակյանը գտնվում է ԱԺ-ի միջանցքներում, այլ ոչ թե զուգարանում, ինչպես որ մեկը մյուսի հետևից նույն տեքստով տարածում են ՔՊ-ական պատգամավորները։

Հիշեցնենք, որ այսօր միջադեպ է գրանցվել Մհեր Սահակյանի և ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև։

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ում սովորություն դարձած գործելաոճին համաձայն, ձայնը բարձրացրել, իսկ այնուհետև ոտքի ցատկելով փորձել է հարձակվել իրեն իրեն սաստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա:

Տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո զարմանալի օպերատիվությամբ գործին միջամտել են իրավապահները և ԱԺ-ից բերման ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը