Լրահոս

27.03.2023 18:33


«Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

«Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Մարտի 27-ին՝ ժամը 15։54-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող մանկապարտեզի 2-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։45-ին։ Այրվել են կենցաղային իրեր և փայտե պատուհանի 2 շրջանակ։

Այս խորագրի վերջին նյութերը