Լրահոս

25.03.2023 23:00


ԵՎՐՈ-2024. Հայաստան-Թուրքիա՝ 1:2 (տեսանյութ)

ԵՎՐՈ-2024. Հայաստան-Թուրքիա՝ 1:2 (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

Խաղում Ալեքսանդր Պետրակովը ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկել էր հետևյալ ֆուտբոլիստներին` Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Կամո Հովհաննիսյան, Բրիասկո Բալեկյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան:

***

Խաղի արդեն 10-րդ րոպեին մեր ընտրանու հակագրոհի արդյունքում Կամո Հովհաննիսյանն աջ եզրում ստացավ գնդակն ու այն փոխանցեց կենտրոն, Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Օզան Քաբակը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ):

***

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման 35-րդ րոպեին Թուրքիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը` այն դարձնելով 1։1 (տեսանյութ)։

***

Թուրքիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի դարպասը:

Երկրորդ կեսի միջնամասում թուրք ֆուտբոլիստ Քերեմ Աքթյուրքողլուն գրավեց մեր ընտրանու դարպասը (տեսանյութ):

***

Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր

D խումբ

Հայաստան - Թուրքիա՝ 1:2

Օզան Կաբակ, 10, ինքնագոլ - Օրկուն Կյոկչու, 35, Քերեմ Ակթուրքօգլու, 64

Այս խորագրի վերջին նյութերը