Լրահոս

18.03.2023 12:03


Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում ավելի քան մեկ միլիոն դիտում ունի (տեսանյութ)

Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում ավելի քան մեկ միլիոն դիտում ունի (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի Future Lover երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն ավելի քան 1 մլն դիտում ունի:

«Future Lover-ը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Բրյունետը:

«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Լիվերպուլ քաղաքում: Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Հայաստանի պատվիրակը ելույթ է ունենալու մայիսի 11-ին:

Այս խորագրի վերջին նյութերը