Աշխարհ

03.10.2011 10:12


Ձերբակալումներ՝ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի գործով

Ձերբակալումներ՝  Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի գործով

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի կապակցությամբ, Իրանի անվտանգության ուժերի կողմից 2-5 հայեր են ձերբակալվել Սպահանում:

Առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե արդյո՞ք այս կապակցությամբ դիմում կատարվել է Ինտերպոլին, թանգարանային իրերը վաճառքի հանողներին ձերբակալելու թե ոչ: Անհայտ է նաեւ, թե արդյո՞ք Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը այս առթիվ որոշակի քայլերի դիմել է թե ոչ:

Նոր Ջուղայում տարածվող լուրերի համաձայն՝ ձերբակալված կասկածյալների թիվը հինգ հոգի է, իսկ ավելի հավաստի աղբյուրները միայն երկու հոգու մասին են խոսում, ընդ որում՝ մեկ կնոջ: Նույն աղբյուրի ասությամբ այս պահին մեղադրվողները, մեկ միլիարդ ռիալ (մոտ 85 հազար ԱՄՆ դոլլար) երաշխիքի դիմաց, գտնվում են ազատության մեջ:

Այսօրվա դրությամբ դեռ պարզ չէ նաեւ, թե կողոպտված թանգարանային իրերը ուր են կամ գտնվել են թե ոչ: Սակայն ասվում է, որ ըստ երեւույթի սրբապատկերները երկրից դուրս չեն տարվել, «այլ միայն նրանց պատկերներով են թալանողները Լոնդոնում հետաքրքրվել «ավարի» արժեքը ճշտելու համար»:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան

Այս խորագրի վերջին նյութերը