Լրահոս

08.02.2023 11:27


Մարդիկ տան հագուստով փախել են դուրս ու հիմա փլատակների, հորդառատ անձրևի տակ խուճապահար, անորոշ վիճակում են․ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր․ «Իրավունք»

Մարդիկ տան հագուստով փախել են դուրս ու հիմա փլատակների, հորդառատ անձրևի տակ խուճապահար, անորոշ վիճակում են․ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով տեղի հայկական դպրոցներում, եկեղեցիներում, այլ հաստատություններում այժմ երկրաշարժի վնասներն են հաշվարկում, բոլոր շենքերում փլուզումներ, ճաքած պատեր կան: Այժմ քաղաքում ո՛չ ջուր կա, ո՛չ հոսանք, նաև կապն է խնդիր»: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը` մանրամասնելով.

—Ինչպես հայերը, այնպես էլ տեղացիները ամբողջ գիշեր գիշերել են բացօթյա տարածքներում` կա՛մ բաց երկնքի տակ, կա՛մ վրաններում: Վախենում են տուն գնալ, չգիտեն, թե որ պահին ինչ ցնցումներ կլինեն: Ցնցումների հետևանքով ավերվել են հարյուրավոր շենքեր, հստակ պատկերը այս պահին դժվար է ասել: Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետև լուրջ ավերածություններ կան երկրում: Փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիներին կարողանան հնարավորինս շուտ դուրս բերել: Մեծ վնասներ են կրել հատկապես Հալեպ ու Լաթաքիա քաղաքները, մարդիկ հիմնականում ապաստանում են հայկական եկեղեցիներում, մզկիթներում: Հայ երիտասարդները կամավոր կերպով լծվել են անօթևաններին հացով-ջրով ապահովելուն: Մարդիկ տան հագուստով փախել են դուրս ու հիմա փլատակների տակ, հորդառատ անձրևի տակ խուճապահար, անորոշ վիճակում են»:

Այս խորագրի վերջին նյութերը