Լրահոս

07.02.2023 19:56


Թումանյան փողոցում սպանության փորձը բացահայտվել է. շքամուտքում մի քանի անգամ կրակել էր 28-ամյա երիտասարդի վրա

Թումանյան փողոցում սպանության փորձը բացահայտվել է. շքամուտքում մի քանի անգամ կրակել էր 28-ամյա երիտասարդի վրա

Հունվարի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 17-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Թումանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում ապօրինի պահվող դեռևս չպարզված հրազենից 27-ամյա երիտասարդին կրակել և փորձել էր կյանքից զրկել Գրիբոյեդովի փողոցի 28-ամյա բնակիչը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 4 գնդակ և 3 պարկուճ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը փետրվարի 6-ի առավոտյան մայրաքաղաքի Սևաստոպոլյան փողոցում հայտնաբերվել, սպանության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Այս խորագրի վերջին նյութերը