Լրահոս

07.02.2023 10:35


Արտաշատ քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

Արտաշատ քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

Փետրվարի 6-ին, ժամը 18:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Բակունցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ն․Կ․, ծնված 1952 թ․) և «Honda CR-V» (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս կախվել է դեպի առվակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․ Մ․-ն ու Ա․ Կ․-ն տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ն․ Կ․-ն գիտակցության չգալով մահացել է, իսկ Ա. Մ․-ն ու Ա. Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարներն ուղղել են «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականն ու մոտեցրել ավտոքարշակին:

Այս խորագրի վերջին նյութերը