Լրահոս

04.02.2023 13:46


Վարդենիսում ավտոտնակ է այրվել, ներսում` ավտոմեքենա

Վարդենիսում ավտոտնակ է այրվել, ներսում` ավտոմեքենա

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 4-ին ժամը 04:16-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Վ․Մամիկոնյան փողոցում այրվում է ավտոտնակ՝ ներսում ավտոմեքենա։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Վ․ Մամիկոնյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 քմ), կից ավտոտնակում և անասնագոմում (ընդհանուր մոտ 100 քմ)։

Այրվել են անասնագոմի և ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը, ավտոտնակում կայանված «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան և տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։18-ին, մարվել՝ 07։46-ին։

Այս խորագրի վերջին նյութերը