Թարգմանչի պարզաբանումն ավելի խճճեց դատավարության կողմերին․ նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Կարճատև ընդմիջումից հետո «Սիլվայի գործով» դատավարության կողմերը իրենց դիրքորոշումն արտահայտեցին անգլերենի թարգմանչի պարզաբանումների հետ կապված։ Պարզվեց, որ թարգմանիչն էլ ավելի է խճճել եզրույթների թարգմանությունը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ եզրույթները ճիշտ չեն թարգմանվել։ «Կարծում եմ, թարգմանչի ներկայությունը պետք է»,-ասաց Ալումյանը։
Ըստ դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ թարգմանված փաստաթուղթը խոտան է, սխալները չեն շտկվել, և նման թարգմանությամբ ապացույցի հետազոտումն անթույլատրելի է։ «Ապացույցը պետք է հետազոտվի սկզբից՝ պատշաճ թարգմանված»։
Կողմերը պնդեցին, որ թարգմանիչը ֆիզիկապես պետք է ներկա գտնվի նիստին։
Այնուհետև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ փետրվարի 7-ին Գևորգյանը պետք է առցանց մասնակցի ԵԽԽՎ կոմիտեներից մեկի աշխատանքային խմբի նիստին՝ խնդրելով այդ օրը լսումներ չնշանակել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 14-ին։