Աշխարհ

28.09.2011 10:08


Իրանը ԱՄՆ–ի առափնյա շրջաններ ռազմանավեր կուղարկի

Իրանը ԱՄՆ–ի առափնյա շրջաններ ռազմանավեր կուղարկի

«Քանի որ ԱՄՆ–ի ուժերը մեր ջրային սահմաններին շատ մոտ են, ուստի Իրանի ռազմանավերը կավելացնեն իրենց ներկայությունը Ամերիկայի ջրային սահմաններին»,– «ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլու Սայարին։

Թեև Սայարին չի նշել, թե որոշակի որտեղ են տեղակայվելու այդ ռազմանավերը, սակայն տեղեկացրել է, որ դրանք զինված կլինեն «Նուռ» չկառավարվող հրթիռային համակարգով, որի թռիչքի հեռավորությունը 200 կիլոմետրի է հասնում։

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները մտադիր են իրենց ռազմածովային ուժերը տեղակայել Ատլանտյան օվկիանոսում՝ միջազգային ջրային տիրույթում գտնվելու ծրագրի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը