Կարծիք

20.01.2023 09:51


Համոզված եմ՝ կորպուսի հրամանատարը կացարանի վիճակի մասին զեկուցագիր է գրել նախարարին

Համոզված եմ՝ կորպուսի հրամանատարը կացարանի վիճակի մասին զեկուցագիր է գրել նախարարին

Աշխարհում չեք գտնի մի երկիր, որի բանակի զինվորները տեղակայված լինեն Ազատ գյուղում մեր զինվորների կացարանի նման մի տեղ:

Չեք գտնի այդպիսի երկիր, բանակի այդպիսի կացարան: Գիտեք, թե սա միա՞կն է Հայաստանում: Ես նույնիսկ համոզված եմ, որ կորպուսի հրամանատարը այս կացարանի վիճակի մասին զեկուցագիր է գրել շտաբի պետին, նախարարին: Բոլոր սպաներն այսօրվանից զեկուցագրերով պիտի հեղեղեն վարչապետին, նախարարին, շտաբի պետին: Որովհետեւ վաղը ցանկացած միջադեպի համար ձեզ են պատասխանատվության ենթարկելու: Զեկուցագրերում գրեք ամեն ինչի մասին, գիշերային տեսանելիության սարքերի մասին չմոռանաք նշել: Ու նաեւ զեկուցագրերի կրկնօրինակները անպայման պահեք ձեզ մոտ։

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը