Կարծիք

15.12.2022 09:28


ՍԱՀՄԱՆ ՔԱՋԱՑ՝ ԶԷՆՆ ԻւՐԵԱՆՑ. Էլի հույսներս դնում ենք չարաբաստիկ միջազգային հանրության վրա

ՍԱՀՄԱՆ ՔԱՋԱՑ՝ ԶԷՆՆ ԻւՐԵԱՆՑ. Էլի հույսներս դնում ենք չարաբաստիկ միջազգային հանրության վրա

Շուրջ 150 տարի առաջ տեղի ունեցավ Բեռլինի վեհաժողովը, որտեղից հայոց պատվիրակությունը վերադարձավ ձեռնունայն՝ «թղթե շերեփով»։

Ինչպես 150 տարի առաջ, այնպես էլ այսօր նույնպես հայ ժողովուրդը հույսը դրել է միջազգային հանրության վրա։ Այն ժամանակ մենք պետություն չունեինք, և ինչ-որ չափով արդարացվում է հայ քաղաքական մտքի սնանկությունը։

Այսօր, երբ կարծես թե գոյություն ունի 31 տարի ՄԱԿ անդամ Հայաստանի Հանրապետություն, հայ քաղաքական միտքը մնացել է 19-րդ դարի մակարդակին։ Էլի հույսներս դնում ենք այդ չարաբաստիկ միջազգային հանրության վրա։

Հասկացե՛ք վերջապես՝ ողջ մարդկությունը, պետությունները, միջազգային հանրությունը հարգում և հաշվի է նստում ուժեղի հետ և արհամարհում ու խղճում է պարտված, օգնություն աղերսող ողորմելուն։

Այդպես էլ չհասկացանք․

Սահման քաջաց՝ զէնն իւրեանց

Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը