Լրահոս

09.12.2022 16:11


Գեղարքունիքի մարզում բախվել են գազաբալոններ տեղափոխող «ГАЗ 53»-ն ու Opel-ը, «ГАЗ 53»-ը գլխիվայր շրջվել է, մասամբ փակելով ճանապարհը․ կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են գազաբալոններ տեղափոխող «ГАЗ 53»-ն ու Opel-ը, «ГАЗ 53»-ը գլխիվայր շրջվել է, մասամբ փակելով ճանապարհը․ կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհին բախվել են Opel և հեղուկ գազ տեղափոխող, գազաբալոններով բարձված «ГАЗ 53» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «ГАЗ 53»-ը գլխիվայր շրջվել է, մասամբ փակելով ճանապարհը։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մատական հաշվարկ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը