Լրահոս

09.12.2022 12:16


Սյունիքի մարզի Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց

Սյունիքի մարզի Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց:

Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս խորագրի վերջին նյութերը