Կարծիք

08.12.2022 08:29


Ձեզ էլի խաբում են․ դուք տոնական լույսերի ներքո նստած էնքան էլ ապահով չեք

Ձեզ էլի խաբում են․ դուք տոնական լույսերի ներքո նստած էնքան էլ ապահով չեք

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՊՆ նախարարն ասել է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում էական ինժինիերական աշխատանքներ են կատարվել ողջ սահմանի երկայնքով»։

Հետո զարմանալի ինքնավստահությամբ ավելացրել․ «Դա կհավաստեն բոլոր նրանք, ովքեր սահմանի հետ որևէ կերպ առնչվել են»:

Նախարարն առնվազն մոռացել է, որ վերջին ամիսներին սահմանի հետ առնչվել են հարյուրավոր անձինք, ովքեր իր վերը բերված միտքը լսելուն պես դառնությամբ կժպտան ու հրապարակային, թե իրենց շրջապատում կասեն․ «Ժողովո՜ւրդ, ձեզ էլի խաբում են, Հ1-ի լսարա՜ն, ձեզ էլի խաբում են, դուք տոնական լույսերի ներքո նստած էնքան էլ ապահով չեք, սահմանին կանգնած ձեր զինվորներն էնքան էլ ապահով չեն։

Էական աշխատանքներ կատարվել են մայրաքաղաքում՝ ամանորյա զարդարանքների տեսքով, թե չէ ավանդական հողն ու անվադողերն էական աշխատանքներ չեն, որ նախարարը պետք է եթերից հանրությանը հրամցնի։ Դրանք պարզ, սրտացավ քաղաքացիների ներդրման, իսկ սահմանին՝ զինվորի թափած քրտինքով կատարված աշխատանքներ են։

Կամ էլ վարժական հավաքներից մեր զորացրման օրից արդեն մեկ տարի անցել է, չենք զգացել…»։

Տարոն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը