Լրահոս

02.12.2022 15:18


Գեղարքունիքի մարզում բախվել են BMW-ն ու Volkswagen-ը. BMW-ն հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են BMW-ն ու Volkswagen-ը. BMW-ն հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են BMW և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած «Գավառի» բժշկական կենտրոնի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Այս խորագրի վերջին նյութերը