Կարծիք

29.09.2022 13:53


Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում

Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում

Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն համոզված է, որ հանուն հայկական, այսպես կոչված, ժողովրդավարության («ժողովրդավարություն» ասելով՝ նա ինքն իրեն նկատի ունի) փրկության աշխարհը Հայաստանի համար անվտանգություն է ապահովելու, ուրեմն առնվազն քաղաքականապես անմեղսունակ է։

Իսկ եթե նա գիտի, որ ժողովրդավարության մասին հուզիչ տեքստերով Հայաստանի անվտանգությունն ապահովված չի լինելու, բայց այդուհանդերձ այդ մասին գրում է, նշանակում է, որ նա Հայաստանի գնով իր կաշին փրկելու և հետագայում ժողովրդավարական համարվող երկրներից մեկում ապաստան գտնելու համար է այդ ամենն անում։

Երկու դեպքում էլ նա չի կարող Հայաստանը ներկայացնել ու առավելևս խաղաղություն բերել։

Իրական խաղաղությունը հնարավոր է նոր բանակցողով, ազգային լայն համախմբմամբ, դաշնակից–բարեկամ երկրների հետ փոխվստահության մթնոլորտի հաստատմամբ, հայկական բանակի վերականգնմամբ, Հայաստանը միջազգային ասպարեզում մանրադրամ չդարձնելու քաղաքականությամբ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը