Կարծիք

29.09.2022 10:48


Միջազգային հանրությունը պետք է առավել գործուն քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են

Միջազգային հանրությունը պետք է առավել գործուն քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են

Միջազգային հանրության կոշտ, հասցեական հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև՝ Բաքվին ուղղված կոչերը՝ դուրս բերելու ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, բոլոր առումներով շատ կարևոր են և լուրջ ճնշում Ադրբեջանի նկատմամբ։

Սակայն առաջնագծում Ադրբեջանի իրականացվող քաղաքականությունը՝ ամրաշինական, ագրեսիվ վարքագծի, հավակնությունների առումով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել։

Եթե միջազգային հանրությունը, դրա առանձին դերակատարներն իրական ցանկություն ունեն կանխելու ադրբեջանական նոր ագրեսիան, ապա պետք է առավել գործուն քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը