Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարությունը, երկկողմ հարաբերությունների կարգավորման և դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով զարգացնելու վերաբերյալ, տակնուվրա է արել ողջ քաղաքական դաշտը։
Բնականաբար, հեշտ է Ապրիլի 24-ի նախօրեին կատարված հայտարարությունը վերագրել ԱՄՆ նախագահին «բարի կամքի» ժեստ անելուն, որպեսզի նրան ազատենք ցեղասպանություն բառն օգտագործելու ծանր պարտականությունից։ Սակայն երևույթի արմատներն ավելի խորքային և սկզբունքային են։
Իրողությունն իր ողջ մերկությամբ այն է, որ այժմ ունենք եռակողմ ստորագրված մի փաստաթուղթ, որտեղ նշվում է «ճանապարհայինքարտեզի» սահմանման մասին. մի տերմին, որ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է ուղղակի որպես «դիվանագիտականբառապաշարումընդունվածևօգտագործվողհասկացություն, որընշանակումէձեռնարկվելիքքայլերիծրագիր»։
Սակայն առավել հետաքրքրականն այս փաստաթղթի վերաբերյալ միջազգային հանրության գնահատականներն են։ Մասնավորապես ԱՄՆ-ը, ողջունելով երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի հայտարարությունը, նշում է, որ «կարգավորումըպետքէտեղիունենաառանցնախապայմաններիևողջամիտժամանակում»: Իսկ ահա Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր մամլո խոսնակի շուրթերով, մի այլ, տրամագծորեն հակառակ «ուղերձ» է անում՝ հայտարարելով, թե. «թուրք-հայկականհարաբերություններինորմալացումըևերկուերկրներիմիջևսահմաններիբացումըպետքէընթանամիայնԱդրբեջանի «գրավյալ» տարածքներիցհայկականզորքերիդուրսբերմանըզուգահեռ»։
Սա միայն մի բան կարող է նշանակել, որ որքան էլ հայտարարությունը ստորագրող կողմերը՝ Հայաստան, Թուրքիա, Շվեյցարիա, ցանկանան «ճանապարհայինքարտեզի» տակ ներկայացնել «դիվանագիտականբառապաշարումընդունվածևօգտագործվողհասկացություն», միևնույն է, կոնկրետ տարածքային նախապայմաններ նշմարվում են։ Միաժամանակ տարօրինակ է, որ այսքան լարված իրավիճակում՝ նրբագույն դիվանագիտական հնարքների և տերմինների շարքում ընտրվել է հենց «ճանապարհայինքարտեզ» տերմինը, երբ գոյություն ունեն ուղղակի դիվանագիտական բանակցությունները բնորոշող տասնյակ ընդունված ու հասկանալի այլ տերմիններ, որ տարակարծությունների տեղիք չէին տա։ Խոսքերս հաստատելու համար հիշեցնեմ, որ միայ Նախկին Հարավսլավիան մասնատելու գործընթացում չորս «ճանապարհայինքարտեզ» է իրականացվել, իսրայելա-պաղեստինյան հակամարտության (որը հաստատ թխվածքաբլիթների համար չի ծագել) կարգավորման գործընթացի հիմքում նույն «ճանապարհայինքարտեզի» գաղափարն է. մեկնաբանություններն անտեղի են։
Եթե հայկական դիվանագիտությանը չհաջողվի, ամենակարճ ժամանակահատվածում, կոնկրետ թուրքական կողմի բերանով հայտարարել, որ երկկողմ հաշտեցումը պայմանավորված չէ տարածքային ոչ մի հենքով (ազատագրված տարածքներ, ղարաբաղյան կարգավորում, Ղարսի կամ Սևրի պայմանագրեր), ապա կնշանակի, որ Ադրբեջանի ԱԳՆ «մեսիջն» ավելի մոտ է իրականությանը։
Իսկ Թուրքիայից «հերքում կորզելու» համար հայկական դիվանագիտությունը պիտի հենվի նույն ԱՄՆ և, ինչու չէ, Ռուսաստանի դիվանագիտական աջակցության վրա, որի համար այսօր գերազանց հնարավորություն կա՝ ՀՀ նախագահը Մոսկվայում հանդիպում է ՌԴ նախագահին։
Ավելորդ չի լինի նկատել, որ այս սկզբունքային դիվանագիտական ճակատում Հայաստանի պարտությունը ոչ միայն բացասական ազդեցություն կունենա մեր երկրի ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա, այլև ծանր, միգուցե ճակատագրական հարված հասցնի Սփյուռքին։ Չի բացառվում նաև, որ այս համատեքստում ներքաղաքական լուրջ ձևափոխություններ սկսվեն հենց Հայաստանի քաղաքական դաշտում, որը խիստ նրբազգաց է հենց ազգային ընկալումներում։ Վկան՝ 1998 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։
«Ճանապարհային քարտեզ». Ֆորսմաժո՞ր
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարությունը, երկկողմ հարաբերությունների կարգավորման և դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով զարգացնելու վերաբերյալ, տակնուվրա է արել ողջ քաղաքական դաշտը։
Բնականաբար, հեշտ է Ապրիլի 24-ի նախօրեին կատարված հայտարարությունը վերագրել ԱՄՆ նախագահին «բարի կամքի» ժեստ անելուն, որպեսզի նրան ազատենք ցեղասպանություն բառն օգտագործելու ծանր պարտականությունից։ Սակայն երևույթի արմատներն ավելի խորքային և սկզբունքային են։
Իրողությունն իր ողջ մերկությամբ այն է, որ այժմ ունենք եռակողմ ստորագրված մի փաստաթուղթ, որտեղ նշվում է «ճանապարհային քարտեզի» սահմանման մասին. մի տերմին, որ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է ուղղակի որպես «դիվանագիտական բառապաշարում ընդունված և օգտագործվող հասկացություն, որը նշանակում է ձեռնարկվելիք քայլերի ծրագիր»։
Սակայն առավել հետաքրքրականն այս փաստաթղթի վերաբերյալ միջազգային հանրության գնահատականներն են։ Մասնավորապես ԱՄՆ-ը, ողջունելով երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի հայտարարությունը, նշում է, որ «կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և ողջամիտ ժամանակում»: Իսկ ահա Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր մամլո խոսնակի շուրթերով, մի այլ, տրամագծորեն հակառակ «ուղերձ» է անում՝ հայտարարելով, թե. «թուրք-հայկական հարաբերությունների նորմալացումը և երկու երկրների միջև սահմանների բացումը պետք է ընթանա միայն Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերմանը զուգահեռ»։
Սա միայն մի բան կարող է նշանակել, որ որքան էլ հայտարարությունը ստորագրող կողմերը՝ Հայաստան, Թուրքիա, Շվեյցարիա, ցանկանան «ճանապարհային քարտեզի» տակ ներկայացնել «դիվանագիտական բառապաշարում ընդունված և օգտագործվող հասկացություն», միևնույն է, կոնկրետ տարածքային նախապայմաններ նշմարվում են։ Միաժամանակ տարօրինակ է, որ այսքան լարված իրավիճակում՝ նրբագույն դիվանագիտական հնարքների և տերմինների շարքում ընտրվել է հենց «ճանապարհային քարտեզ» տերմինը, երբ գոյություն ունեն ուղղակի դիվանագիտական բանակցությունները բնորոշող տասնյակ ընդունված ու հասկանալի այլ տերմիններ, որ տարակարծությունների տեղիք չէին տա։ Խոսքերս հաստատելու համար հիշեցնեմ, որ միայ Նախկին Հարավսլավիան մասնատելու գործընթացում չորս «ճանապարհային քարտեզ» է իրականացվել, իսրայելա-պաղեստինյան հակամարտության (որը հաստատ թխվածքաբլիթների համար չի ծագել) կարգավորման գործընթացի հիմքում նույն «ճանապարհային քարտեզի» գաղափարն է. մեկնաբանություններն անտեղի են։
Եթե հայկական դիվանագիտությանը չհաջողվի, ամենակարճ ժամանակահատվածում, կոնկրետ թուրքական կողմի բերանով հայտարարել, որ երկկողմ հաշտեցումը պայմանավորված չէ տարածքային ոչ մի հենքով (ազատագրված տարածքներ, ղարաբաղյան կարգավորում, Ղարսի կամ Սևրի պայմանագրեր), ապա կնշանակի, որ Ադրբեջանի ԱԳՆ «մեսիջն» ավելի մոտ է իրականությանը։
Իսկ Թուրքիայից «հերքում կորզելու» համար հայկական դիվանագիտությունը պիտի հենվի նույն ԱՄՆ և, ինչու չէ, Ռուսաստանի դիվանագիտական աջակցության վրա, որի համար այսօր գերազանց հնարավորություն կա՝ ՀՀ նախագահը Մոսկվայում հանդիպում է ՌԴ նախագահին։
Ավելորդ չի լինի նկատել, որ այս սկզբունքային դիվանագիտական ճակատում Հայաստանի պարտությունը ոչ միայն բացասական ազդեցություն կունենա մեր երկրի ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա, այլև ծանր, միգուցե ճակատագրական հարված հասցնի Սփյուռքին։ Չի բացառվում նաև, որ այս համատեքստում ներքաղաքական լուրջ ձևափոխություններ սկսվեն հենց Հայաստանի քաղաքական դաշտում, որը խիստ նրբազգաց է հենց ազգային ընկալումներում։ Վկան՝ 1998 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։
Էդուարդ Սարիբեկյան
«7 օր» լրատվավերլուծական կայքէջի խմբագիր