Քաղաքական

04.05.2022 17:08


Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու. Իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է. Սաղաթելյան (տեսանյութ)

Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու. Իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է. Սաղաթելյան (տեսանյութ)

Մենք հիմա շատ կազմակերպված, կարգուկանոնով կառաջանանք խորհրդարանի մոտ. Մենք որևէ շենք չենք գրավելու, որևէ սադրանքի չենք գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ֆրանսիայի հրպրակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Շենք չենք գրավելու, որովհետև շենքերում այլևս իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է: Որևէ սադրանքի չպետք է տրվել: Շարժումը րոպե-րոպե թափ է հավաքում: մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Նիկոլին բոլորդ ճանաչում ենք, փորձելու է դիմի սադրանքների, ոստիկանությանը, զինված ուժերին օգտագործել ժողովրդի դեմ, սադրանքներ սարքելով՝ հույս ունենալով, որ այս շարժումը կկոտրի: Դուք տեսաք, որ պլանավորած աշխտանքի արդյունում մենք որքան շատ ենք, րոպե-րոպե շատանալու ենք: Շատ կարճ ժամանակ հետո հասնելու ենք սրանց հեռացմանը»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ ինքը գնալու է առջևից, որևէ մեկն իրենից առաջ չանցնի. «Որտեղ պետք լինի կկանգնենք, մեր ձայնը կհասցնենք խորհրդարանին և կներկայացնենք իր հրաժարականի պահանջը, այնքան բարձր, որ ԱԺ-ի բոլոր ՔՊ-կանները լսեն ու հասկանան՝ իրենց հեռանալու ժամանակն է»,-ասաց նա:

Ընդդիմադիրների երթը շարժվեց դեպի Ազգային ժողովի շենք:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը