Լեհաստան. «Լեհ Կաչինսկու ինքնաթիռի վթարը վտանգավոր հեռավորության և ռուս կարգավարների սխալ հրահանգների պատճառով է եղել»
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, լեհական հանձնաժողովի հրապարակած զեկույցում ասվում է, որ Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկուն և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող «Ту-154» ինքնաթիռի վթարի պատճառը եղել է գետնից վտանգավոր հեռավորության վրա գտնվելը, ինչպես նաև ուշացած երկրորդ պտույտը։
Ինչպես ասված է այսօր Վարշավայում հրապարակված զեկույցում, ինքնաթիռի անձնակազմը չի արձագանքել գետին շատ մոտ գտնվելու մասին ահազանգին։ Բացի դա, հանձնաժողվի տվյալներով՝ ռուս կարգավարները (диспетчер) ոչ ճիշտ հրահանգներ են տվել նախագահական ինքնաթիռի օդաչուներին։
Զեկույցում նաև ընդգծվում է, որ Սմոլենսկում վայրէջք կատարելու համար լուսավորությունը բավարար չի եղել։
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախկին նախագահի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2010թ. ապրիլի 10–ին։ Մահացել էին այնտեղ գտնվող բոլոր 96 անձինք, որոնց թվում, բացի Լեհ Կաչինսկուց, նաև երկրի բարձրաստիճան ղեկավարության տասնյակ ներկայացուցիչներ են եղել։