Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի գործունեությունը քաղաքական դեմագոգիայի և երկակի ստանդարտների կիրառման դասական օրինակներից է։ Այդ երկակի ստանդարտների շրջանակներում նույն երևույթներն ու քայլերը տարբեր կերպ են մեկնաբանվում ու գնահատվում՝ կախված այն բանից, թե ով է գործող անձը։
Ըստ այդմ, եթե Արթուր Բաղդասարյանն է «երկխոսում» Սերժ Սարգսյանի հետ, ապա նա «ախք» է, իսկ եթե հաճախորդանում է Լևոն Տեր–Պետրոսյանը, ապա դա ՀԱԿ–ի կողմից ներկայացվում է որպես երկրում ճգնաժամը հաղթահարելու միջոց։
Նկատենք, որ Տեր–Պետրոսյանի ու Բաղդասարյանի տարբերությունն այն է, որ ՕԵԿ առաջնորդը «երկխոսեց» մարտի 1–ից առաջ՝ երբ դեռ զոհեր չկային։ Բաղդասարյանի «երկխոսությունը» կուլիսներում ընթացավ, իսկ ՀԱԿ առաջնորդը «երկխոսում» է մարտի 1–ի դեպքերից հետո՝ դա անելով և՛ կուլիսներում, և՛ հրապարակավ։
Երբ նախագահական ընտրությունների ժամանակ Արտաշես Գեղամյանը ընդդիմադիրի կարգավիճակով պայքարում էր հանուն Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու և ներքաղաքական կայունության, լևոնականները հիշեցին, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը «քեֆը լավ» եղած վիճակում «Ազգային միաբանության» առաջնորդին «դհոլ» էր անվանել։ Գեղամյանի արածները դհոլություն համարվեց «հիմնադիրի» կողմից։ Իսկ ահա երբ Լևոն Տեր–Պետրոսյանն է հանդես գալիս ներքաղաքական «կայունության» դիրքերից ու կողմ արտահայտվում Սերժ Սարգսյանի դիրքերի ամրապնդմանն ուղղված կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը, չգիտես ինչու ՀԱԿ–ում մոռանում են, որ դա դհոլության պես մի բան է։ Ս. Սարգսյանին աջակցելն ու էջմիածնական միաբանների սիրած ճանապարհով գնալը նրանց կողմից գնահատվում է որպես պետական մտածողության դրսևորում ու «շախմատ» խաղալու պատրաստակամություն։
Այն տասնյակ կուսակցությունները, որոնց ղեկավարները գյալաջի էին անում Սերժ Սարգսյանի հետ՝ փաստացի «երկխոսելով» Մարզահամերգային համալիրի հարմարավետ սրահում, պիտակավորվում էին որպես հանցավոր իշխանությանը ծախված գործիչներ։ Հիմա նույն բանն անում է Տեր–Պետրոսյանը, բայց արդեն ոչ թե համալիրի ընդարձակ տարածքում, այլ Հանրային խորհրդի պուճուր սրահում, և «չգիտես» ինչու՝ այս «երկխոսությունը» ՀԱԿ–ում որակում են որպես լուրջ ձեռքբերում։
Այսպիսի շատ այլ օրինակներ կարելի է բերել, որով պարզ է դառնում ՀԱԿ–ի առաջնորդի երկերեսանիությունն ու նույնանման երևույթներին տարբեր գնահատականներ տալը։ Սա խոսում է այն մասին, որ ցինիզմն ու դեմագոգիան սահմաններ չեն ճանաչում։
Մնում է միայն արձանագրել, որ ցինիզմի ու դեմագոգիայի հաղթարշավը կշարունակվի այնքան, քանի դեռ դրանց կրողներին ցույց չի տրվել իրենց իրական տեղը քաղաքական աղբամանի մոտ։ Բայց քանի որ ցինիկների հետ այժմ «երկխոսում» է նույնատիպ «ֆուտբոլասերը», ուստի՝ աղբահեռացման գործով պետք է զբաղվեն սերժալևոնական տիրույթից դուրս գտնվող սուբյեկտները։
Երկդիմի «ընդդիմություն» և երկակի ստանդարտներ

Կարեն Հակոբջանյան