Կարծիք

27.01.2022 13:48


Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր

Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր

Պատկերացրեք, որ պատերազմում պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը բանակը վերականգնելու վրա օր ու գիշեր աշխատելու փոխարեն գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր։

Դժվար թե ինքը դրանից հետո ընդհանրապես ինչ-որ շանս ունենար քաղաքականությունում մնալու, եթե այդ մասին իմանային բրիտանացիները։

Էլ ուր մնաց՝ 5-օրյա արձակուրդ վերցներ հարսանիքի համար։ Պարտված Բրիտանիայում, էլի...

Ու նույնիսկ եթե այդքան ղալաթները կարողանար սղցներ, բայց իր այդ հարսանիքին մասնակցած ՊՆ-ի և Զինված ուժերի ղեկավարության շրջանում կորոնավիրուս բռնկվեր, դրանից հետո հաստատ վրդովված բրիտնացիները կլարեին ոչ միայն իրեն, այլև ամբողջ կաբինետին՝ վարչապետի գլխավորությամբ։

Քանզի. «Ձե՞ռ եք առել մեզ՝ բրիտանացիներիս, այ անասուններ»...

Ինչ լավ է, որ պատերազմում պարտվել է հեռավոր Բրիտանիան, կորոնավիրուսն էլ է հեռավոր Բրիտանիայում, մի խոսքով՝ իրենք, իրենց դարդերը...

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը