Քաղաքական

20.01.2022 15:36


Վեդիի ընտրությունները դասագրքային օրինակ են, թե ինչպես է ժողովրդավարության սկզբունքը ոտնահարվում. Վարդևանյան (տեսանյութ)

Վեդիի ընտրությունները դասագրքային օրինակ են, թե ինչպես է ժողովրդավարության սկզբունքը ոտնահարվում. Վարդևանյան (տեսանյութ)

Վեդիում ընտրությունների օրինակը կարող է լինել դասագրքային օրինակ, թե ինչպես է ժողովրդավարության սկզբունքը, մեղմ ասած, ոտնահարվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Վեդիի բնակիչներն ասացին՝ X անձին չեն ուզում տեսնել համայնքի ղեկավար: Այդ X անձը և իր թիմակիցները որոշեցին սաբոտաժի ենթարկել ընտրության արդյունքները և դրանից հետո գործադիր իշխանությունը այդ նույն X անձին նշանակեցին պաշտոնակատար:

Վանաձորի օրինակը կա, երբ ընտրված համայնքի ղեկավարին կալանավորում են, որ չմասնակցի նիստին և այդ ձայնը չհաշվարկվի»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը